ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐ

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐ
• Այսօր Հայոց եկեղեցին նշում է Սուրբ Սուքիասյանց քահանաների հիշատակության օրը։ Սուքիասի առաջնորդությամբ շուրջ 60-70 ալանաց իշխաններ, որ ապրում էին հայոց արքունիքում, 2-րդ դարում ընդունում են քրիստոնեություն: Իրենց քարոզչի նահատակությունից հետո լքում են արքունիքը, առանձնանում Բագրևանդ գավառի Ջրաբաշխ (Սուկավետ) լեռան ստորոտում։ 44 տարի անց Սուքիասյանք նահատակվում են Ալանաց թագավոր Գիգիանոսի մարդկանց ձեռքով: Հետագայում Գրիգոր Լուսավորիչը նրանց վկայության վայրում կառուցում է եկեղեցի։
• Առաջին նկարում Մեծ Սուկավետ լեռան (3483 մ) գագաթն է՝ Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառի ամենաբարձր կետը։ Երկրորդ նկարում նույն Բագրևանդ գավառի Արաման գյուղն է, որտեղ, ըստ Ղազար Փարպեցու, հայոց իշխանները 450 թվականին հանդիպել են Վարդան Մամիկոնյանին՝ խնդրելով չգնալ Բյուզանդիա, այլ մնալ և առաջնորդել հայոց պայքարը։
• Քանի կա Հայոց եկեղեցին, որ նշում է Սուրբ Սուքիասյանց օրը, մենք հիշելու ենք, որ Բագրևանդը Հայաստան է և մեր վերահսկողության տակ պիտի լինի։ Սրանով է բացատրվում հակաՀայաստանի՝ Թուրքիայի, Ադրբեջանի և լևոնակապիտուլյանտականների ատելությունը Հայոց եկեղեցու նկատմամբ, որովհետև նրանց համար սա ոչ թե Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառի Սուկավետ լեռն ու Արաման գյուղն են, այլ «Թուրքիյեի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի Աղրըի իլի Էլեշկիրթի իլչեի Քյոսե լեռը և Այդինթափա գյուղը, որոնց նկատմամբ հայերը ոչ մի իրավունք չունեն»։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից

