Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել. Տեսանյութ
Դիտել նաև
Սիրիան ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները՝ նրան միացած տարածքներով. Ասադ
Սիրիայում հուղարկավորության ժամանակ մի տղամարդ է կենդանացել, ով մնացել էր փլատակների տակ
Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են երկրաշարժի ու ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի հետևանքները
Բոլորիս համար Սիրիան նաև երկիր է, որը 1915 թվականին ապաստան է տվել թուրքական հերթական ցեղասպանությունից փրկված հայերին
Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա. Փաշինյանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները
Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի մոտ փլուզված շենքերի փլատակների տակ մնացած քաղաքացիների որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները նորածին երեխա են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Ցանցում հայտնված կադրերում երեւում են, թե ինչպես են փրկարարները երեխային դուրս բերում փլատակների կույտից։ Նորածնի մարմնի վրա տեսանելի վնասվածքներ չկան։ Նրա վիճակի մասին մանրամասներ այս պահին հայտնի չեն։ Ըստ ականատեսների՝ երեխայի մորը չի հաջողվել փրկել։
Հալեպում, որը գտնվում է Դամասկոսից 360 կմ հյուսիս, երկրաշարժի ժամանակ փլուզվել է 47 շենք։
Ընդհանուր առմամբ, ըստ Al Arabiya-ի, աղետի հետեւանքով բնակելի թաղամասերում ավերածություններ են գրանցվել հյուսիսային Սիրիայի 58 բնակավայրերում։
Zham.am