Զոհված հալեպահայ կնոջ ամուսինն ու դուստրը վիրահատվում են. Տեսանյութ
Դիտել նաև
ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը առայժմ իր աշխատանքը կշարունակի Դամասկոսում․ «Գանձասար»
Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել
Արամ Ա-ն կմեկնի Հալեպ
Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը նահանգի իշխանություններին
Սիրիայում այսօր առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով Հալեպ քաղաքում փլատակների տակ մնացած հայ տղամարդուն ու նրա դստերը վիրահատվում են։ Այդ մասին տեղեկանում ենք «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից։
Նշվում է, որ Սիրիայում այսօր առավոտյան տեղի ունեցած 7,7, ապա նաև 6,6 մագնիտուդով երկրաշարժից առավելապես տուժել են Հալեպ քաղաքը, Լաթաքիան և Իդլիբ նահանգը:
Հալեպում շենք է փլուզվել, փլատակներից դուրս են բերվել հայ ընտանիքի անդամների: Ընտանիքի մայրն ու տղան զոհվել են, իսկ դուստրն ու հայրը վիրավոր են, նրանց տեղափոխել են հիվանդանոց, այժմ վիրահատում են: Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մինչև կեսօր՝ ժամը 12:30-ը, հասել է 390-ի, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 600-ի։
Աղբյուրը` news.am