Երկրաշարժի հետևանքով մահացել է Սիրիայի վարչապետի քույրը
Համայում շենքի փլուզման հետևանքով մահացել է Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի քույրը՝ Նասուբ Առնուսը, այս մասին հայտնում է սիրիական Al-Watan թերթը։ Նշվում է, որ մահացել են նաև Նասուբ Առնուսի երեխաներն ու թոռները։ Հիշեցնենք՝ վերջին տվյալներով Թուրքիայում զոհվել է 912 մարդ, ավելի քան 5300-ը վիրավոր է: Սիրիայում զոհերի թիվը հասնում է 326-ի, վիրավոր է ավելի քան 1000 մարդ:
Zham.am