ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐ

• Այսօր Հայոց եկեղեցին նշում է Սուրբ Ատոմյանց զորավարների հիշատակության օրը։ Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, հրաժարվելով ընդունել հավատուրացության Հազկերտի պահանջը, նահատակվեցին Վասպուրականի Ռշտունիք և Անձևացիք գավառներում։
• Քանի կա Հայոց եկեղեցին, որ նշում է Սուրբ Ատոմյանց զորավարների օրը, մենք հիշելու ենք, որ Վասպուրականը Հայաստան է և մեր վերահսկողության տակ պիտի լինի։ Սրանով է բացատրվում հակաՀայաստանի՝ Թուրքիայի, Ադրբեջանի և լևոնակապիտուլյանտականների ատելությունը Հայոց եկեղեցու նկատմամբ, որովհետև նրանց համար սա ոչ թե Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Ռշտունիք և Անձևացիք գավառներն են, այլ «Թուրքիյեի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի Վանի իլի Գեվաշի, Չաթաքի և Գյուրփունարի իլչեները, որոնց նկատմամբ հայերը ոչ մի իրավունք չունեն»։
• Կից քարտեզում՝ պատրաստված Սասուն Դանիելյանի և լրացված իմ կողմից՝ Ռշտունիք և Անձևացիք գավառների մոտավոր սահմանները և Ռշտունիքի որոշ կարևոր տեղանքներ, այդ թվում՝ Մանակերտ պատմական բերդատեղիի որոշարկման փորձ։ Քարտեզը ենթակա է լրամշակման`
https://www.google.com/maps/d/edit?mid=1J1JrqDHYvK9_2Zyv3YSPxJ_9gwggeeM&usp=sharing
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից