ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզում, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Քաջարան, Ջերմուկ, Վայք, Սպիտակ, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։