Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու հարց չի քննարկվել․ Զախարովա. Տեսանյութ Վիլսոն-2
31
«Մոսկվան հույս ունի, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի կերպով». Զախարովան՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին. Տեսանյութ Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Տեսանյութ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերն առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳ նախարար Զելենսկին անկեղծացել է. «Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտության դեպքում ուկրաինացիները կսկսեն փոխզիջում պահանջել Ռուսաստանի հետ» Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Պատերազմ Արցախում
Եղել են քարտեզների տարընթերցումներ, 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել. ԱԱԾ հաղորդմամբ՝ հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը Արևմուտքն իր չմտածված ու կեղծ քայլերով Երևանի ու Բաքվի միջև հակասություններ է առաջացնում․ Զախարովա. Տեսանյութ «Մոսկվան հույս ունի, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի կերպով». Զախարովան՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին. Տեսանյութ Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու հարց չի քննարկվել․ Զախարովա. Տեսանյութ Ադրբեջանցիները Տեղի ավագանու անդամի արտի մեջ են պոստը դրել․ Mediahub.am Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Արցախում կվերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը․ այսօր անջատում չի իրականացվելու Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն դեռ թանկանում է Լավրովը կայցելի Թուրքիա «ՀՀ քաղաքացիների վճարած հարկն ուղղվում ա Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը». Հովհաննես Իշխանյան Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Փաշինյանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը Ակումբի գանձապահն ու երաժշտական օպերատորը ծեծել են ոստիկանության քրեականի պետին. նա ձեռք է տվել մատուցողուհու հետույքին «Այս քայլը կործանարար է Հայաստանի համար». Ալվինա Աղաբաբյան Ջրամբարների ջրալցվածությունն այս տարի, նախորդ տարվա համեմատ, կլինի 10 տոկոսով պակաս․ Լևոն Ազիզյան Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից բաց կլինի, ամբողջությամբ կկահավորվի մինչեւ ամառ. ՏԿԵՆ խոսնակ Ադրբեջանին է անցել «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» պաստառի հատվածը․ Տեղի բնակիչները կլինեն թիրախում Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Վաղը կեսօրից հետո ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում․ Գագիկ Սուրենյան «Ամենավատը հաստատվեց». Գագիկ Համբարյան Փաշինյանի մաֆիայից երեկ ինձ գրեցին, թե պապի, գործ չունես, մի հարցրա, թե ոնց մահացավ թոռդ. Տեսանյութ Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին ՀՀ փոխոստիկանապետի հորը ծեծի ենթարկած ուսանողը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել․ ՔԿ Պետական բոմժ են մեզ սարքել, անբարոյականություն է տեղահանվածից վարկեր բռնագանձելը. Տեսանյութ Ադրբեջանցիները հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ. աշխատանքը դադարեցվել է Չինական բանակը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի Զինված ուժերի հետ․ Թան Քեֆեյ Նկատեցի՞ք՝ քիչ առաջ կառավարության նիստում ինչ ասաց մեկ դերասանի թատրոնի սույն խաղացողը «Խռիվ մազերով ու լիքը կնճիռներով, ակոսված ճակատագրով ու առանց խմբագրության». Նազենի Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը 23 տարի Ղարաբաղում ապրեցի․ մենք պետության գումարը չենք ուտելու, թող տան, գնանք տուն առնենք. Տեսանյութ

Հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիներ աղքատացել են. ո՞ւմ են բաժին հասել Նիկոլ Փաշինյանի ասած աշխատավարձերի «աստղաբաշխական» աճերը

Չնայած նրան, որ Հայաստանում աղքատությունը խորացել է, ինչի հիմնական պատճառն այն է, որ մարդկանց եկամուտները չեն հասցնում համատարած թանկացումների հետևից, Նիկոլ Փաշինյանը չի դադարում խոսել աշխատավարձերի «աստղաբաշխական» աճերի մասին՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ աշխատավարձերի տեսքով մարդիկ անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստացել, քան արձանագրված գնաճն է։

«Միջին ամսական աշխատավարձը 2022թ. դեկտեմբերին, 2021թ. դեկտեմբերի նկատմամբ, ավել է 53 հազար 247 դրամով կամ 19,2 տոկոսով։

Այս ցուցանիշը, հիշեցնեմ, շատ կարևոր է գնաճի հակազդման առումով։

Միջին ամսական աշխատավարձը գնաճից ավելի քան կրկնակի անգամ աճել է»,-օրերս աշխատավարձերի ռեկորդային աճերի վերաբերյալ իր հերթական հայտարարությամբ շատերի մոտ տարակուսանք առաջացրեց Նիկոլ Փաշինյանը, որովհետև նրանք այդ աճերը չեն տեսնում իրենց վրա։

Անշուշտ, կան մարդիկ, ովքեր գնաճից շատ ավելի բարձր եկամուտներ են ստացել։ Բայց դա քչերին է վերաբերում։ Բազմաթիվ աշխատող քաղաքացիների աշխատավարձերը, եթե նույնիսկ ավելացել են, ապա շատ ավելի քիչ, քան գնաճն է։

Դեռ չենք խոսում գնաճի իրական ազդեցության մասին, ինչն առնվազն մի քանի անգամ ավելի մեծ է, քան ցույց է տալիս գնաճի միջին ցուցանիշը։ Միջինացված գնաճը ոչինչ է այն թանկացումների համեմատ, որոնք կան առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը սա շատ լավ նկատում էր ու նախկիներին մեղադրում աճպարարության մեջ։ Վարչապետ դառնալուց հետո այլևս այդ մասին չի հիշում։ Չնայած դրանից գնաճի ոչ իրական ազդեցությունն է փոխվում, ոչ էլ մարդիկ սկսում են ավելի լավ ապրել։ Բոլորն էլ գիտեն, որ գնաճի միջինացված ցուցանիշը շատ հեռու է այն իրական ազդեցությունից, որը սպառողները կրում են թանկացումների հետևանքով։

Բայց այդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանը փորձում է խնամքով թաքցնել։ Ասում է՝ միջին աշխատավարձը գնաճից կրկնակի ավելի շատ է բարձրացել։

Պաշտոնական տվյալներով, գուցե և այդպես է, սակայն իրականությունը բոլորովին այլ է։

Հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիների պարագայում աշխատավարձերի աճը զիջել է նույնիսկ միջին գնաճին։ Ու դա ևս պաշտոնական վիճակագրությունն է փաստում։ Դժվար չէ բացել ու մեկ անգամ նայել, թե միջին աշխատավարձի այդ աճերը, որոնց մասին պարբերաբար հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ և քանի՞ աշխատողի է վերաբերում։

Այն, որ ֆինանսական հատվածի կամ ՏՏ ոլորտի աշխատողների աշխատավարձերը 30-40, երբեմն նաև 50-60 տոկոսով բարձրացել են ու այդ բարձրացումն անվանական արտահայտմամբ հասնում է հարյուր-հազարավոր դրամների, դա դեռ չի նշանակում, թե բոլոր ոլորտներում աշխատավարձերն այդպիսի կտրուկ փոփոխություններ են կրել։ Բազմաթիվ ոլորտներում միջին աշխատավարձի աճը եղել է ընդամենը մի քանի հազար դրամի չափով։

Տոկոսային արտահայտությամբ էլ երբեմն անգամներով ավելի քիչ, քան միջին գնաճն է։

Եթե Նիկոլ Փաշինյանն այս մասին չգիտի կամ միտումնավոր չի խոսում այդ մասին, դա դեռ չի նշանակում, թե այդպիսի երևույթներ չկան։

Դատելով նրա հայտարարությունից, անցած տարվա դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ միջին աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 19,2 տոկոսով։ Պաշտոնական վիճակագրությունը նման թիվ դեռևս չի հրապարակել։ Այս պահին աշխատավարձերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալները վերաբերում են նոյեմբերին։ Դրանց համաձայն, նոյեմբերին նախորդ տարվա համեմատ միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 22,6 տոկսով։

Նիկոլ Փաշինյանը խոսում է դեկտեմբերին 19,2 տոկոս աճի մասին։ Կարելի է ենթադրել, որ դեկտեմբերին աճի տեմպն ընկել է, ու դա արտահայտվել է նաև ոլորտային ցուցանիշների վրա։ Բայց քանի որ այս պահին հրապարակված են նոյեմբերի ցուցանիշները, թեկուզ և դրանցով ունենք միջին աշխատավարձի ավելի բարձր աճ, քան եղել է դեկտեմբերին, ներկայացնենք, թե այդ աճն ինչպես է բաշխվել տնտեսության տարբեր ոլորտներում զբաղված քաղաքացիների միջև։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում միջին աշխատավարձն ավելացել է ընդամենը 3,4 տոկոսով։ Դա տեղի է ունեցել 8,5-9 տոկոս միջին գնաճի պայմաններում, ինչը նշանակում է, որ այս ոլորտում զբաղվածների իրական աշխատավարձերը ոչ միայն չեն ավելացել, այլև առնվազն 5-5,5 տոկոսով նվազել են։

Բայց սա միակ ոլորտը չէ, որ այդպիսին է եղել աշխատավարձերի փոփոխությունը։

Ջրամատակարարման ոլորտում միջին աշխատավարձի աճը կազմել է՝ 4,7, էներգետիկայում՝ 5,7 տոկոս։ Երկու դեպքում էլ ավելի քիչ, քան միջին գնաճն է։ Այս ոլորտներում ևս տեղի է ունեցել իրական աշխատավարձերի նվազում։

Եթե հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում զբաղված է 11 հազարից ավելի, ապա էներգետիկայում՝ 19 հազարից ավելի մարդ։ Ջրամատակարարման ոլորտում էլ զբաղվածների քանակը, պաշտոնական տվյալներով, անցնում է 7 հազարից։

Կրթության ոլորտում միջին աշխատավարձն աճել է ընդամենը 6,6 տոկոսով։

Ի դեպ, սա այն ոլորտն է, որտեղ աշխատավարձերի կրկնակի-եռակի աճերի մասին Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է խոսում։ Այնինչ՝ իրականում կրթության ոլորտում միջին աշխատավարձի աճն ավելի ցածր է, քան միջին գնաճը։

Այլ կերպ, այստեղ ևս ունենք իրական աշխատավարձերի նվազում։

Հիշեցնենք, որ կրթության ոլորտում զբաղված է շուրջ 120 հազար մարդ։

Այդքան աշխատողի աշխատավարձերն ավելի քիչ են աճել, քան գնաճն է։ Ու այդ մարդկանց սոցիալական դրությունը ոչ թե լավացել է, այլ վատացել։

Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում նույնիսկ անվանական աշխատավարձն է նվազել։ Իրական աշխատավարձի մասին չենք էլ խոսում։

Անվանական աշխատավարձն առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում կրճատվել է 5,4 տոկոսով։ Իրական աշխատավարձի նվազումը, բնականաբար, շատ ավելի մեծ է՝ 15 տոկոսից ոչ պակաս։

Այս ոլորտում էլ զբաղված է շուրջ 50 հազար մարդ։

Այնպիսի ոլորտներ էլի կան, որտեղ աշխատավարձերը նվազել են կամ ավելի քիչ են բարձրացել, քան միջին գնաճն է։ Այդ ոլորտներում, որտեղ զբաղված են հարյուր-հազարավոր մարդիկ, տեղի է ունեցել իրական աշխատավարձի անկում։ Անվանական աշխատավարձի այն բարձրացումներն էլ, որ եղել են, կազմել են ընդամենը մի քանի հազար դրամ։

Կան նաև մի շարք ոլորտներ, որտեղ աշխատավարձերի միջին աճերը գերազանցել են միջին գնաճը։ Բայց նույնիսկ այդ պարագայում դժվար է խոսել այդ ոլորտներում զբաղված մարդկանց սոցիալական վիճակի բարելավումների մասին, որովհետև առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների շուկաներում գնաճն անհամեմատ ավելի բարձր է եղել, քան աշխատավարձերի միջինացված աճերը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan