Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա Ըստ Նիկոլի՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը․․․ Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել
25
Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Պատերազմ Արցախում
«Հաղթեք էլի, խնդրում եմ». Նազենի Հովհաննիսյան Նիկոլը մոռացել ա, որ մի քանի հարյուր հայ է Բաքվի բանտերում խոշտանգվել ու մահացել․ դա է՞ խաղաղությունը․ Աննա Մկրտչյան. Տեսանյութ Մարգարյանն ասում էր՝ ջհանդամ, թե Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչում Արցախը․ ուժեղ պետք է լինենք. Շարմազանով. Տեսանյութ Վերաքննիչ դատարանը՝ Սեդա Սաֆարյանին Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի դեմ խաղում Խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել Սարսանգի ջրամբարում ջուրը նվազում է՝ մոտենալով կրիտիկական նիշին. Տեսանյութ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պանթեոնում է. Ուղիղ Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուն՝ նախագահի՝ Հայաստանից մեկնելու մասին Փաշինյանին իշխանության են բերել, որ Հարավային Կովկասում բացառեն ռուսական գործոնը «Իրանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջան֊Նախիջևան սահմանի մոտ». իրանցի փորձագետ 2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են». Վահե Հովհաննիսյան Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ Հայաստանում է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հայտնաբերվել է բնակչի դին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը» Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Քարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա Ադրբեջանը պետք է դադարի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրել․ Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Փաշինյանի պարտվելու ռազմավարությունը՝ «խաղաղության» հիմքո՞ւմ. Տեսանյութ Գործակալական կրքեր՝ Ազգային ժողովում. Տեսանյութ Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ճակատագրական թռիչքը տեւել է 13 րոպե. հայտնի են դեկտեմբերի 1-ի ավիաաղետի որոշ մանրամասներ․ Hetq Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ «Ձկան խանութի» մոտի անցումը որոշել են դարձնել ավտոկայանատեղի. բնակիչները զայրացած են

Առաջիկա ընտրությունները Թուրքիայում. Սիմվոլների հաղթարշավ

Հաշվի առնելով Թուրքիայում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների կարևորությունը և մեր հասարակության մի հատվածի հետաքրքրվածությունը՝ փորձում էի համառոտ դիտարկումներ անել, բայց ստացվեց ընդարձակ հոդված... 

ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. 

ՍԻՄՎՈԼՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎ 

(թուրքագիտական համառոտ դիտարկումներ)

2023 թ. ենթադրաբար մայիսի 14-ին Թուրքիայում սպասվում են միաժամանակ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Քաղաքական և փորձագիտական դաշտում մի շարք կարծիքներ են շրջանառվում կապված ընտրությունների ելքի, նշանակության և հետևանքների մասին: Սակայն ես հարցը ուզում եմ դիտարկել նաև քաղաքական սիմվոլիզմի տեսանկյունից և ներկայացնել իմ համեստ թուրքագիտական դիտարկումները:

- Սա Թուրքիայի նախագահ Էրդողանի համար վերջին և վճռական քաղաքական ճակատամարտն է, որը հաղթելու համար նա պատրաստ է ցանկացած քայլի՝ պոպուլիզմի գերդոզավորման, վարչական ռեսուրսի կիառման, խախտումների, ճնշումների, սենտիմենտալ հուզականության դրսևորումների: Այս ընտրությունները լինելու են 1990-ականներից քաղաքականության մեջ մտած և 2002-ից մինչ օրս Թուրքիայում իշխող Էրդողանի քաղաքական գծի ու ոճի սիմվոլիկ և գործնական ամրագրումը: 1923 թ. հիմնադրված քեմալական Թուրքիայի Հանրապետությունը իր 100-ամյակին բոլոր շանսերն ունի վերածվելու էրդողանական Թուրքիայի Հանրապետության: Եվ եթե 1923-ին այն աշխարհիկ պետության մոդելն ու աշխարհիկության գաղափարախոսությունն էր ընտրել, ապա 2023-ին այն կրոնական/իսլամական տարրերով հարուստ և պահպանողականության գաղափարախոսությամբ պետության դասական օրինակ է:

- Էրդողանը ընտրություններին պատրաստվել է թե՛ քաղաքական, թե՛ մեթոդական և թե՛ ֆինանսական առումներով. ֆինանսա-տնտեսական խնդիրների մեջ գտնվող Թուրքիան բավական մեծ գումարներ է ստացել արաբական որոշ երկրներից և ներկայումս՝ ընտրություններից կարճ ժամանակ առաջ, դրանք ուղղվում են թոշակների բարձրացմանը, քաղաքացիների վարկային բեռի թեթևացման և նմանատիպ այլ «ֆինանսական պոպուլիզմի» դրսևորումների ապահովմանը:

- Տարիների ընթացքում Էրդողանը գերհմտացել է հռետորաբանության և պոպուլիզմի սինթեզում. նա այս պահին Թուրքիայի քաղաքական դաշտում, ըստ էության, չունի այնպիսի մրցակից, որը կարող է այդքան ինքնավստահ, հմուտ և դիպուկ կիրառել քաղաքական, կրոնական, փողոցային, գրական-գեղարվեստական խոսքն ու դրա տված հնարավորությունները: Չնայած տարիքին և առողջական վիճակին Էրդողանը շարունակում է մնալ այն գործիչը, ում խոսքում բնատուր «քաղաքական կրակ» կա ի տարբերություն ընդդիմադիր գործիչների, որոնց մոտ այդ կրակը կամ չկա, կամ արհեստական է, կամ կիսահանգած:

- Էրդողանը հմտորեն է խաղում թուրքական հասարակության տարբեր հույզերի հետ, որոնց մեջ տեսանելին իհարկե կրոնականն է, սակայն այս ընտրություններում դրսևորվում է նաև սենտիմենտալ հուզականը, որի ամենացայտուն օրինակն է այն հայտարարությւոնը, թե Թուրքիայի նախագահը վերջին անգամ է խնդրանքով դիմում ժողովրդին իրեն ձայն տալ: Այս հայտարարությունը ուղեկցվել և կարելի է կանխատեսել, որ ուղեկցվելու է տարբեր գրական ստեղծագործություններից մեջբերումներով, քաղաքական տարբեր գործիչների կենսագրական որոշ դրվագների հիշատակումով, որոնք հասարակության մոտ առաջացնելու են անհրաժեշտ հուզականությունը, որն էլ իրենց հերթին վերածվելու է Էրդողանի օգտին քվեների: 

- Ընտրություններ ինչո՞ւ մայիսի 14-ին. 1923-ին հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունում մինչև 1946 թ. գործել է միակուսակցական համակարգ և իշխող է եղել միակ կուսակցությունը՝ Հանրապետական-ժողովրդականը, որի հիմնադիրն ու նախագահը Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքն էր: Այս կուսակցությունը աշխարհիկության գաղափարախոսության կրողն էր և իր կառավարման տարիներին Թուրքիայում արգելվել ու հասարակական-քաղաքական կյանքից դուրս են մղվել իսլամական բազմաթիվ ատրիբուտներ, դոգմաներ, գաղափարներ և այլն: 1950 թ. մայիսի 14-ին տեղի ունեցած արդեն բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր և Թուրքիայում իսլամի վերելքի կիսաքողարկված ջատագով քաղաքական ուժը՝ Ժողովրդավարական կուսակցությունը: Այսինքն՝ 1950 թ. մայիսի 14-ին քաղաքական իսլամը առաջին անգամ հաղթել է աշխարհիկությանը կամ քեմալիզմին: Թուրքիայի վարչապետ է դարձել Ադնան Մենդերեսը, ում ներկայիս նախագահ Էրդողանը համարում է իր քաղաքական ուսուցիչներից մեկը: Մենդերեսը տխուր և ողբերգական ավարտ է ունենում. 1960 թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո նա ձերբակալավում է և որոշ ժամանակ անց կախաղան բարձրացվում: Մենդերեսը համարվում է Թուրքիայի Հանրապետության «քաղաքական իսլամի մարտիրոսը», ինչպես նաև Աթաթյուրքի աշխարհիկ գաղափարախոսությանը առաջինը հաղթած քաղաքական գործիչը: Բացի այդ, նրա կերպարը պատված է միֆական և «անմեղ քաղաքական նահատակի» շղարշով, որը նրա մահից հետ և հատկապես ներկայիս Թուրքիայում հասարակական-քաղաքական ընկալումներում գերակայող է ու վերը նշված հուզականությունը գեներացնող կարևոր գործոններից մեկն է: Հիմա՝ 2023 թ., Մենդերեսի քաղաքական ժառանգ և հաջորդ Էրդողանը սիմվոլիկ մայիսի 14-ին ցանկանալով կազմակերպել ընտրությունները՝ նպատակ ունի ապահովել իսլամական քաղաքական գծի վերջնական հաղթանակը քեմալական, աշխարհիկ Թուրքիայի հանդեպ և Աթաթյուրքի Թուրքիայի փոխարեն ամրագրել Էրդողանի Թուրքիան: Իսկ ներկայանալով որպես սպանված վարչապետ Մենդերեսի քաղաքական ժառանգ՝ նա փորձելու է «անմեղ քաղաքական նահատակի» հանդեպ հասարակության դրական ընկալումները վերածել իր համար քվեների մոտավորապես հետևյալ կարգախոսի ներքո. «այն, ինչ չհասցրեց Մենդերեսը արել և անում է Էրդողանը»: Կոպիտ ասած՝ այս ընտրություններին Մենդերեսի կերպարը ևս աշխատելու է Էրդողանի օգտին:

- Ովքե՞ր են Էրդողանի մրցակիցները. Թուրքիայում այս պահին կա ձևավորված ընդդիմադիր ֆորմատ, որը բաղկացած է 6 ընդդիմադիր կուսակցություններից, որոնք փորձում են առաջադրել միասնական թեկնածու: Հիմնականը համարվում են քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսկացության անդամներ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը կուսակցության նախագահն է և ավելի երիտասարդ սերնդի գործիչ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Ստամբուլի քաղաքապետը իրոք հետաքրքիր քաղաքական կերպար է, լավ հռետոր, պոպուլիզմի գործիքակազմին տիրապետող, ստամբուլցիների շրջանում սիրված: Սակայն նրան, բնականաբար, պակասում է քաղաքական փորձառությունը մրցելու համար Թուրքիայի քաղաքական համակարգի գրոսմայստերի՝ Էրդողանի և նրա ձեռքում կուտակված վարչական ռեսուրսի դեմ: Իմամօղլուն, այնուամենայնիվ, կարող է իրական վտանգ կամ առնվազն ծայրահեղ լարվածություն առաջացնել իշխող թիմի համար ընտրություններում: Իմ կարծիքով, այս հարցը կարող է ունենալ երկու հանգուցալուծում. կամ Իմամօղլուն չի առաջադրվում և իր տեղը զիջում է կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուին և պատրաստվում հաջորդ ընտրություններին, կամ առաջադրվում է և անմիջապես բախվում քաղաքական կոնկրետ հետապնդման, որը կարող է լինել արդեն իսկ քրեական գործի շրջանակներում նրա ձերբակալումը և քաղաքականությամբ զբաղվելու արգելքի կիրառումը: Իսկ ընդդիմադիր մյուս հավանական նախագահի թեկնածուն՝ Քեմալ Քըլըչդարօղլուն մի շարք հարթություններում զիջում է Էրդողանին և նրա համար ավելի հեշտ հակառակորդ է, բայց, չնայած դրան, կարող է հավաքել ընդդիմադիր և հատկապես քեմալական կայուն ընտրազանգվածի ձայները, որոնք կրիտիկական նշաձողին չեն հասնելու: 

- Քաղաքական և քաղաքագիտական հարթություններում քննարկվում են այս ընտրություններում Արևմուտքի աջակցության հարցը և մասնավորապես՝ այն, որ արևմտյան պետությունների համար անկառավարելի Էրդողանի փոխարեն նախընտրելի է ընդդիմադիր որևէ թեկնածու: Այստեղ կա երկու կարևոր հանգամանք, որոնք չի կարելի անտեսել. նախ՝ այսօրվա Թուրքիան էականորեն տարբերվում է 20-րդ դարի Թուրքիայից, որտեղ Արևմուտքի ազդեցութունը և ցանկությունը կարող էին որոշիչ լինել և երկրորդ՝ արևմտյան աջակցություն կոչված գործոնը արդեն շատ հնաոճ է հնչում այսօրվա Թուրքիայի պարագայում, որը շատ քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերում հասել է ինքնաբավության բավական լուրջ աստիճանի: Ուստի, թուրք ընդդիմադիր գործիչների այցերը արևմտյան երկրներ և դրանց խորհրդավորության քող հաղորդելը անցած ու ներկայումս գոյություն չունեցող քաղաքական իրավիճակի մասին ժամանակավրեպ նոստալգիայի դրսևորումներ են:

- Էրդողանը ոչ միայն ներկա քաղաքական հարցերում է առաջնորդվում և կարևորում սիմվոլները և սիմվոլիկ տարեթվերը, այլև այդպես է մոտենում, եթե կարելի է ասել, իր քաղաքական կտակին: Մասնավորապես՝ նա կարևորելով 2023 թվականը, որպես ներկա քաղաքական գործընթացների, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կարևոր ամփոփող թվական՝ իր հաջորդներին կտակում է կարևորել և աշխատել ևս երկու սիմվոլիկ տարեթվերի շուրջ՝ 2053 և 2071 թվականների: 2053-ը օսմանցիների կողմից Բյուզանդիայի մայրաքաղաք և ուղղափառ քրիստոնեական աշխարհի կենտրոն Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակն է, իսկ 2071 թ. Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակն է, որը խորհրդանշում է այս տարածաշրջան թյուրքական տարրի ներխուժման և թյուրքական պետականության ձևավորման ամրագրումը: Սիմվոլիկ այդ թվականների մասին Էրդողանի բանաձևը հետևյալն է. «Մեր սերունդը կհասնի 2023 թ. հետ կապված նպատակներին, մեր զավակները՝ 2053 թ., իսկ մեր թոռները՝ 2071 թ. հետ կապված նպատակներին»:

- Իսկ Հայաստա՞նը, հարցին պետք է պատասխանել շատ լակոնիկ՝ Թուրքիա պետության քաղաքականությունը Հայաստան պետության և հայության հանդեպ մշակված և հիմնված է թշնամական, բացասական ընկալումների վրա՝ դրանից բխող գործնական քայլերով ու քաղաքականությամբ: Ուստի, անկախ նրանից, թե ով է Թուրքիայի նախագահը և իշխող ուժը Հայաստանի հանդեպ որևէ լուրջ ու դրական բեկում ակնկալել հնարավոր չէ, մնացածը տգիտությամբ և ինքնախաբեությամբ պարուրված մտավարժանքներ են: Հայաստանի անկախացումից հետո ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահներն են եղել Թուրգութ Օզալը՝ 1989-1993 թթ, Սուլեյման Դեմիրելը՝ 1993-2000 թթ, Ահմեթ Նեջդեթ Սեզերը՝ 2000-2007 թթ., Աբդուլլահ Գյուլը՝ 2007-2014 թթ. և Ռեջեփ Թայյիփ Էրդողանը 2014-ից մինչ օրս: Այս ողջ ժամանակահատվածում Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվել, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվել, Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցությունը չի նվազել, այլ ավելացել է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ Թուրքիայի պայքարը չի դադարել: Հայաստանի հանդեպ Թուրքիայի նախագահների մոտեցումների միակ տարբերությունը հռետորաբանության ագրեսիվության մակարդակի վայրիվերումներնն են, որոնք որևէ կապ իրականացվող քաղաքականության հետ չեն ունեցել և չունեն:

Հ.Գ. Լուսանկարը նույնպես սիմվոլիզմի գերխտացում է. պատկերված են Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսը և գործող նախագահ Էրդողանը՝ իրար հետ նույն քվեատուփի առջև սիմվոլիկ 1950 և 2023 թվականների մայիսի 14-երին:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan