Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերն ապաշրջափակելուն. Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Դիտել նաև
Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու»
Նոր որոշում. վարժական հավաքներն այս անգամ կանցկացվեն 2 ամսով՝ ապրիլի 15-ից հունիսի 15-ը
«Խաղաղության պայմանագիր լինելու է». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 92 միլիոնի եվրո արժողությամբ նոր վարկ կվերցնի
ԱՄՆ պետքարտուղարության «մտրակն» ու «բլիթը»
Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին փետրվարի 2-ին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարևորում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ապահովումը»,-ասել է Ռուսաստանի վարչապետը:
Միշուստինը նաև նշել է, որ նոր տրանսպորտային ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին։