Կանայք՝ հանուն Արցախի․ բողոքի ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին Հայաստանում ԵՄ պատվիրակությանը

Դիտել նաև
Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա
Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր տեղափոխվել է Հայաստան
Արդեն իրավիճակը կրիտիկական է. առատ տեղումներ չլինելու դեպքում կունենանք հոսանքի ավելի երկար ընդհատումներ. ԱՀ պետնախարար
Արցախի շրջափակումից անցել է 100 օր, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ պետք է անել. Ուղիղ
Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը
«Կանայք՝ հանուն Արցախի» բողոքի ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
«Մենք այստեղ հավաքվել ենք մի խումբ կանանցով, որպեսզի միանանք Արցախի կանանց ու մայրերի կոչին և այս նամակը հանձնենք ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որպեսզի քայլեր ձեռնարկեն Արցախն ապաշրջափակելու և Ադրբեջանի տեռորիստական գործողությունը դադարեցնելու համար»,-ակցիայի ժամանակ ասել է ակցիայի նախաձեռնող Արաքսյա Գրիգորյանը։
Արցախի կանայք, մայրերը օրեր առաջ բաց նամակ էին հղել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և պահանջել, որ նա իր գործողություններով նպաստի Արցախի ապաշրջափակմանը։