Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել
19
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների

Եթե այստեղ մենք դեմ ենք Փաշինյանի քայլերին, նեղացնում ենք թե՛ Էրդողանին, թե՛ Փաշինյանին․ Մուրադ Փափազյան

 «Հրապարակ» թերթը գրում է․

«Մեր զրուցակիցն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

- Պարոն Փափազյան, խնդրում եմ ներկայացնել, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ձեր վերջին հանդիպումն ինչ արդյունք տվեց, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

- Մեր կապը նախագահական պալատի հետ ամենօրյա է: Մակրոնի թիմի հետ հինգուկես տարի է՝ կաշխատենք: Կա փոխվստահություն: Մակրոնը մաքսիմումն անում է, որպեսզի ներդրում ունենա Արցախի հիմնախնդրի լուծման մեջ, նաեւ՝ Հայաստանի անվտանգության հարցի շուրջ, քանի որ այսօր միայն Արցախի հարցը չէ, կա նաեւ Հայաստանի անվտանգության հարցը: Մեր վերջին հանդիպումը մեկ ժամ տեւեց: Մակրոնն ուզում էր իմանալ, թե ինչ կարող է անել Հայաստանի ու Արցախի համար: Նա ուշադիր լսեց մեր առաջարկները եւ համաձայնեց որոշ կետերի: Նա շատ լավ հասկանում է մեր դերը եւ գնահատում մեր աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի ու Արցախի: Բայց իր համար պետք է առանձնացնի, թե մեր առաջարկներից ինչը հնարավոր է, ինչը՝ ոչ: Ես չեմ կարող բարձրաձայնել այդ առաջարկների ու համաձայնությունների մասին: Դա դիվանագիտական աշխատանք է: Մեր նպատակը հաջողության հասնելն է, ոչ թե այդ մասին բարձրաձայնելը: Հանդիպում նորից կունենանք: Իսկ 2 օր անց կայացավ CCAF-ի տարեկան ընթրիքը, որին մասնակցեց իր ներկայացուցիչը՝ ներքին գործերի նախարարը: Մակրոնն այս տարի որեւէ համայնքային ընթրիքի չպետք է մասնակցի, նաեւ՝ հրեաների տարեկան ընթրիքին: Ինչպես գիտեք, մենք հարց ունենք Էրդողանի տարբեր լծակների, գաղտնի կազմակերպությունների հետ: Դրանք կապված են Էրդողանի ու Թուրքիայի հետ եւ գործունեություն են ծավալում տարբեր միջավայրերում: Դրանցից են նաեւ «Գորշ գայլերը», որոնք հակահայ գործունեությամբ են զբաղված: Իսկ Էրդողանի եւ Չավուշօղլուի ցուցումով նրանք ակտիվանում են հայկական սփյուռքի դեմ՝ հատկապես Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Մակրոնը ՆԳ նախարարին ուղարկել էր, որպեսզի միասին քննարկենք այն վտանգները, որոնք ունի Ֆրանսիայի հայկական համայնքը:

- Ձեր կարծիքով, ՀՅԴ-ականների դեմ ուղղված Փաշինյանի քայլերը նեղ անձնակա՞ ն են` իշխանությունը պահելու համար, թե՞ Թուրքիայի հետ համաձայնություն կա այդ հարցում:

- Կարծում եմ՝ համաձայնություն կա Թուրքիայի կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ՝ շատ հարցերի շուրջ: Սփյուռքում կա շատ ակտիվ մաս՝ հայկական դատի գործով: Մենք իրենց համար պրոբլեմ ենք, իրենց ծրագրերին չենք համապատասխանում: Հայ-թուրքական հարաբերությունների սցենարը գրված է Թուրքիայի կողմից: Սփյուռքն այսքան ազդեցություն ունի, պայքարում է Թուրքիայի դեմ, քանի որ նա մասնակցություն ուներ 44-օրյա պատերազմի մեջ: Ես գիրք եմ այդ մասին գրել, որը մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում, իսկ դա խանգարում է Թուրքիային: Եվ եթե այստեղ մենք դեմ ենք Փաշինյանի քայլերին, նեղացնում ենք թե՛ Էրդողանին, թե՛ Փաշինյանին: Հասկանալի է, որ դրան դեմ է Էրդողանը, բայց չենք հասկանում, թե ինչու է Փաշինյանը դեմ: Փաշինյանը դեմ է սփյուռքին, նա կողմ կլինի միայն, եթե սփյուռքը հնազանդվի իրեն: Փաշինյանը 2018 թվականին իր խոստացած արժեքներին դեմ գնաց, ինքն այն ժողովրդավարը չէ, որը ներկայացնում էր: Նա հաղթեց ժողովրդավարությանը: Արդյոք այժմ Հայաստանն ավելի՞ ժողովրդավար է, քան առաջ, արդյոք օլիգարխներ չկա՞ ն, արդյոք ավելի լա՞վ է ապրում ժողովուրդը, Հայաստանն ավելի՞ ուժեղ է, քան երեկ: Ինքը դավաճանեց իր խոստումները, Հայաստանի ժողովրդին խաբեց: Ժողովուրդը պետք է արթնանա: Դեռ ուշ չէ, բայց վաղը կարող է ուշ լինել: Նա, պառակտելով սփյուռքը, տկարացրեց Հայաստանն արտաքին գետնի վրա:

4 դաշնակցական ընդդիմադիրների մուտքն արգելվեց Հայաստան միայն քաղաքական մոտիվներով, դա որեւէ իրավական հիմք չունի: Վերջ պետք է տալ Փաշինյանի վարքագծին, նա թուլացնում է Արցախը, Հայաստանը, Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Տեսանք, թե ինչպիսի խայտառակությամբ կազմակերպվեց Հայաստան-սփյուռք գագաթնաժողով կոչվածը: Արժեք չուներ: Պատմական սփյուռքի կազմակերպությունները, անհատները, ովքեր մեծ ներդրում են ունեցել, ներկա չէին: Այս երեքը՝ Հայաստանի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պայքարը մեկ ամբողջություն են: Փաշինյանը եկավ ազգային արժեքները տկարացնելու համար: Այդ արժեքների մեջ պետք է միասնականություն լինի: Նա եկավ ու պայքար սկսեց այդ արժեքների դեմ: Նրա քաղաքականությունը Հայաստանը տարավ դեպի պատերազմ: Նշանակում է, որ ինքը նպատակ չուներ հզորացնելու Հայաստանը կամ չկարողացավ: Եթե բանանք Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի առջեւ, 3-4 տարի հետո Հայաստանի տնտեսությունը կղեկավարի Թուրքիան: Հայերը կաշխատեն թուրքական կամ ադրբեջանական ընկերությունների համար, նրանց ձեռքի տակ: Հայաստանն էլ մերը չի լինի, այլ կդառնա տարածք, որտեղ ապրում են հայեր: Եվ ինչ որ Թուրքիան ուզում էր 1915-ին, կիրականացնի այդ ձեւով: Թուրքիան գիտի, որ դրան կհասնի Փաշինյանի օգնությամբ: Ով ղեկավարում է երկրի տնտեսությունը, նա էլ ղեկավարում է քաղաքականությունը: Հայաստանի ժողովուրդը պատկերացնո՞ւմ, է, որ իր երեխաները վաղը աշխատեն թուրքի կամ ադրբեջանցու համար: Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղություն չեն ուզում Հայաստանի հետ, նրանք ուզում են տիրել եւ իշխել Հայաստանի վրա: Ժողովուրդը պետք է դա գիտակցի:

- Կարո՞ղ ենք ասել, որ Դաշնակցությունը խանգարում է Փաշինյան-Էրդողան, այսպես ասած, դաշինքին:

- Այո: Դաշնակցության նպատակն է, որպեսզի հիմնվի զորավոր Հայաստան եւ Արցախ, որ հայերը խաղաղ ապրեն այդտեղ: Դաշնակցությունը պատերազմի կուսակցություն չէ, ինչպես ուզում են մեզ ներկայացնել, ընդհակառակը՝ Դաշնակցությունը Հայաստանի համար ուզում է միայն խաղաղ ապագա, որը կլինի, եթե հարգվեն այն արժեքները, որոնք եղել են վերջին տարիներին: Պետք է հարգել սփյուռքը: Սփյուռքը Հայաստանի ծովն է, Հայաստանը ծով չունի, բնական ռեսուրսներ չունի, բայց ունի սփյուռք, որն անպաշտոն դիվանագիտություն է վարում ի նպաստ Հայաստանի: Սփյուռքը պատրաստում է հող, որ Հայաստանը Ֆրանսիայի կամ այլ երկրների հետ լավ հարաբերություններ ունենա: Մենք պետք է վերափոխենք Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, որպեսզի զորավոր ու ուժեղ Հայաստան ունենանք, ոչ թե ծնկի եկած, զիջող եւ ադրբեջանցիներին բարի գալուստ մաղթող Հայաստան»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan