Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում

Որքա՞ն հաճախ են խախտվում աշխատողների իրավունքները, ո՞ր դեպքերն են գերակշռում

«Հրայր Մարուխյան» հիմնադրամի «Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակն ամփոփել է գործունեության 5 տարին:

Հիշեցնենք, որ գրասենյակը ստեղծվել է 2018թ., զբաղվում է քաղաքացիների աշխատանքների իրավունքների խախտմանն առնչվող գործերով՝ անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ տրամադրելով նրանց: «Երբ գրասենյակը հիմնվեց, հիմնական նպատակը սոցիալապես անապահով աշխատողներին փաստաբանական անվճար աջակցություն ցուցաբերելն էր: Հենց նրանք ամենամեծ ռիսկն ունեն աշխատանքային իրավունքների խախտման առումով, քանի որ նախ իրավագիտակցության մակարդակն է այդ հատվածում ավելի ցածր, և քանի որ նրանք գրեթե հասանելիություն չունեն փաստաբանական ծառայություններին՝ դրանց թանկ լինելու պատճառով, կամ, որովհետև վստահ չեն, թե կհասնեն արդյունքի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Անդրադառնալով «Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակի 5-ամյա գործունեությանը՝ նա նկատեց, որ արդյունքները բավականին տպավորիչ են: «Հինգ տարի անց էլ մենք համոզվում ենք, որ նման ծառայության անհրաժեշտություն կա, և մեծ հաշվով, երբ այսօր դիտարկում ենք աշխատանքային իրավունքների խախտումների ծավալները, դրանք չեն նվազել: Հատկապես ցավալի է արձանագրել, որ գրասենյակին դիմում են նաև պետական համակարգի աշխատող մեր քաղաքացիները:

Այսինքն՝ պետական համակարգում ևս խախտվում են աշխատանքային իրավունքները և որոշ դեպքերում՝ կոպտորեն: Իսկ ամենազարմանալին, որ աշխատողների իրավունքների պաշտպանությանը կոչված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում են խախտում աշխատողների իրավունքները. սրանք ենթադրություններ չեն, կան փաստեր՝ դատարանում վերականգնված իրավունքներ»,- հավելեց Թադևոս Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ գրասենյակի աշխատակիցները, ըստ անհրաժեշտության, ծառայություններ են մատուցում նաև մարզերում: «Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակի փաստաբան Քրիստինե Ավագյանը մեզ հետ զրույցում հատկապես ուշադրություն հրավիրեց 2021 թվականի արդյունքների վրա, որոնց մի մասը վերաբերել է քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատումներին: «2021 թվականի ընթացքում դատարանում քննվել է 103 գործ, մեծ մասը եղել է հաղթանակով:

Ավելի կարկառուն դեպքերը վերաբերում էին 2021 թվականի ընտրություններին. ընտրություններից առաջ այն դպրոցի տնօրեններին, որոնք չէին հարում իշխանությանը, սկսեցին ազատել աշխատանքից: Սակայն այդ ազատումներն այնպիսի խախտումներով էին, որ մեզ դիմած բոլոր տնօրենները վերականգնվեցին իրենց աշխատանքներում: Ունենք նաև համայնքապետարանների կողմից ապօրինի ազատումներ. այդ գործերը դեռևս դատարաններում են: Սպասում ենք դրական ելքերի, որովհետև դարձյալ խոսքն ակնհայտ խախտումների մասին է»,- նկատեց փաստաբանը:

Քրիստինե Ավագյանը նաև ամփոփեց նախորդած տարին՝ նկատելով, որ չվճարված աշխատավարձերի բռնագանձումների արդյունքում 2022 թվականին գրասենյակի աշխատանքների շնորհիվ քաղաքացիներին վերադարձվել է հանրագումարով շուրջ 40 միլիոն դրամ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan