Բոլոր սակուռասիրահարներին է նվիրվում Ադրբեջանական զինուժը փորձել է առաջխաղացում կատարել Լիսագորի ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու կամ ՀՀ-ի դեմ սադրանք կազմակերպելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ
27
Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Պատերազմ Արցախում
ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն» Ոստիկանության նախկին պաշտոնյայի՝ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործը մակագրվել է Վարդգես Սարգսյանին Բոլոր սակուռասիրահարներին է նվիրվում Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին կմեկնի Բաքու Իրական էլիտա VS «օսլայած օձիքավորներ» Հերթական միջադեպը պարեկների մասնակցությամբ Ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի հատվածներում, որ 5 կմ-ոց միջանցքային տրամաբանության մեջ Նեթանյահուի փաստաբանը չի պաշտպանի նրան դատարանում, եթե դատական բարեփոխումները շարունակվեն «Երկիր Մեդիան» հնարավորություն կունենա մոտակա ժամանակները վերադառնալ հանրապետական եթեր․ Հեռուստաընկերության տնօրեն Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Ոչ միայն կտուգանեն ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնող անձանց, այլ նաև կառգրավեն ապրանքը․ ՔՊ-ական ՔՊ-ական պաշտոնյա գիտեմ, որ մինչև 2018 թ-ը պարտքերի տակ էր․ հիմա 4 բնակարան ունի՝ 2-ը Երևանում, մեկական՝ Սոչիում և Մոսկվայում․ լրագրող Իսրայելում վարչապետի դեմ ցույցերին մասնակցել է ավելի քան 100 000 ցուցարար Ադրբեջանական զինուժը փորձել է առաջխաղացում կատարել Լիսագորի ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ Ադրբեջանը կրկին առաջարկում է Արցախի ներկայացուցիչներին հանդիպել Իշխանությունների դավադիր անտարբերությունը սահմանապահ բնակավայրերի անվտանգության ապահովման հարցում Վիգեն Սարգսյանի խափանման միջոցը թողնվել է անփոփոխ. Նա կմնա կալանքի տակ Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու կամ ՀՀ-ի դեմ սադրանք կազմակերպելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Յոթ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուղ և բախվել գովազդային վահանակին․ կա զոհ Պետք ա գտնել էս անխափան ու անդադար աշխատող սցենարի հեղինակին։ Գտնելուց հետո հարկավոր է արագ սատկացնել, հետո մեծարել, տաղանդավոր է ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել չտեղակայել ռուսական միջուկային զենք իր տարածքում Փաշինյանի` 4-րդ «փորձից» գրառումը Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ ԿԸՀ Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է Փակ են դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Բոլոր հանդիպումների առանցքում Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է. Իշխան Սաղաթելյան

Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերը

«Ավելի քան 45 երկրների ներկայացուցիչների Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին ներկայացրել ենք Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերն ու նրանց իրական մտադրությունները:

Իրավունքի և արդարադատության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է Հայկական Կարիտասի և վերջինիս միջազգային գործընկերների (Caritas-Internationalis և Caritas Europa) կազմակերպած տեսակոնֆերանսին` ներկայացնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իշխանությունների կողմից փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Տեսակոնֆերանսին մասնակցել են Կարիտաս կոնֆեդերացիայի մեջ մտնող ավելի քան 45 ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Շնորհակալություն Armenian Caritas-ին աջակցության համար: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրել է նաև ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո փաստահավաք առաքելությունների արդյունքները։

Մասնավորապես, արձանագրվել է, որ ադրբեջանական ներխուժումների արդյունքում ՀՀ սահմանային բնակիչները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, խոտհարքներից, վարելահողերից, որի արդյունքում առաջ են եկել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ: Վտանգված են մարդկանց կյանքն ու առողջությունը՝ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, իսկ մի շարք գյուղերում նաև հենց գյուղերի տարածքներում անօրինական ներկայության, կրակոցների պատճառով:

Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական ներկա են նաև համայնքների միջև ճանապարհներին: Այս ամենի արդյունքում խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։ «Մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարածքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից»,- շեշտել է Արման Թաթոյանը, միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի թշնամանքը նույնն է Հայաստանի և Արցախի նկատմամբ. ցեղասպան քաղաքականությունն առաջ է տարվում պետական մակարդակով: Տեսակոնֆերանսին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախի բնակչության կյանքի ճանապարհի՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքները։ Ադրբեջանական իշխանությունները պարբերաբար դադարեցնում են գազամատակարարումը, արդեն ունեցել են փորձ կտրելու ինտերնետային մալուխները:

Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է նաև դեղերի հասանելիությունը: Քննարկման ժամանակ մասնակիցներին ողջունել է Հայկական Կարիտասի նախագահ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանը՝ ընդգծելով մարդասիրական ճգնաժամի կանխարգելման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած քայլի կարևորությունը, միաժամանակ, շեշտելով, որ Ադրբեջանի գործողություններն արցախահայության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են»։

Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan