ՓՈՔՐՈԳԻ ՄԱՐԴՈՒԿԻ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԸ

ՓՈՔՐՈԳԻ ՄԱՐԴՈՒԿԻ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԸ
Երբ մարդու մանկությունը, պատանեկությունը ընտանիքում, բակում, դպրոցում անցնում են ոչ լիարժեք, անվերջ ճնշումներով, ծեծով, նվաստացումներով,երբ մի կոնֆետի համար իրեն ճղում է և գետինը ճանկռում, նա բարդույթավորվում է և ատում բոլորին՝ հասակակիցներին, հայրենակիցներին, բոլոր մարդկանց, երկիրը, հայրենիքը։ Եվ պատկերացրեք, որ այդ արարածը բոլորից վրեժխնդիր լինելու համար սևեռվում է իշխանության հասնել ցանկացած գնով՝ բանսարկություն, մատնություն,շորթում, նաև քծնանք, շողոքորթություն, օտար, թշնամի երկրի կողմից հավաքագրում։
Հասնելով իշխանության այդ արարածը հետևողականորեն սկսում է իր ողորմելի վրեժխնդրությունն ի կատար ածել, օգտագործելով պետական, այն է՝ իշխանական լծակները․
-Իրեն ենթարկվողներին, նվաստացնել, նաև առատորեն վարձատրել, «դարձնելով» «համախոհ»,կուսակից-ստրուկներ։
-Չենթարկվողներին հետապնդել, ասֆալտին պառկեցնել, քրեական գործեր թխել, կալանվորել, ծեծել, սպանել։
-Արտերկրում իրեն քննադատողներին արգելել հայրենիք այցելել։
-Եվ վերջապես, հայրենիքից վրեժ լուծել, այն վաճառելով թշնամուն։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից