ԱՄՆ Պետդեպը Հայաստանին մեղադրել է ՌԴ-ին օգնելու մեջ Սկզբից բռնության է ենթարկել 7-ամյա արցախցի տղայի, իսկ մի քանի օր անց դուբինկայով հարվածել է էպիլեպսիայով տառապող մեկ այլ երեխայի. Տեսանյութ Որպեսզի Փաշինյանը մնա իշխանության, արդեն ազգային շահերը զիջելով՝ գնում է նաև Թուրքիա. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյան
8
Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ «Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում բանակցությունները հետաձգվում են. պատճառը հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվայի հասցեին կշտամբանքներ են եղել․ Զախարովա. Տեսանյութ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը ծրագրում է առաջիկա ամիսներին 3 հավելյալ օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում «Испанский стыд». Ռոման Բաբայանը՝ Փաշինյանի՝ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու մասին. Տեսանյութ Ուկրաինական դիվերսիա. Կրեմլը մեկնաբանել է «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումը. Տեսանյութ Արևմուտքի ու Երևանի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնական են․ Ստանիսլավ Տարասով Պատերազմ Արցախում
Հայկականը սկզբունքորեն չընդունողներն ինչո՞ւ են ապրում Հայաստանում և Արցախում․ ինչո՞ւ չեն լքել ու հեռացել ՆԳ նախարար ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու համար վթար է եղել. պարզաբանում Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել և հող նախապատրաստել սադրանքի համար Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք քննարկումներին․ Կլաարը՝ Բաքվում Մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն․ միաբանները Ոսկեպարում էին ԵՐԵՔ ԵՐԿՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԳՆԴԱՊԵՏԸ ԳԱՐՇԱՔՊ-ԱԿԱՆԸ Պակիստանի վարչապետ «Ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ» Փաշինյանը և Միշուստինը Սոչիում շրջել են ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացել հայկական արտադրանքին Վաշինգտոնը չի հստակեցնում Միրզոյան-Բայրամով հաջորդ բանակցությունների ժամկետները «Տիկին Գայանեի հանդեպ մինչ նրան ՁՊՎ տանելը տեսել եմ անմարդկային վերաբերմունքի դրսևորում. Բոլորն են տեսել, թող պատմեն». Վահան Հովհաննիսյան Երևան–Բաքու բանակցություններին պետք է աջակցել. Մանիլով Գորիսի մորգին 60 հազար փող եմ տվել, որ իմ զոհված տղու դիակը բերեն տան ինձ. արագածավանցի․ Տեսանյութ Վաղը Գայանեի դատական նիստն է, վերջին շանսը՝ ազատ արձակման․ «Որդիների կանչ» Վաշինգտոնն աննախադեպ ճնշում է գործադրում հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների վրա․ Պատրուշև ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել Սեդա Սաֆարյանի «Դանոսի» հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից իմ վերաբերյալ կայացված որոշումը. Արամազդ Կիվիրյան ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել այկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ ԱՄՆ դեսպանն այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը ուժեղ ազդակ կլինի հարաբերությունների զարգացման համար. Փաշինյան Պետական ապարատը լցվել է անգրագետներով, հանցագործներով, որոնց միակ նպատակն է պաշտպանել իշխանությանը․ Բորիս Մուրազի. Տեսանյութ «Փաշինյանի արձանը վերանորոգած գործարարն Իջևանում 4-րդ սուպերմարկետն է գործարկել». Ոսկան Սարգսյան «Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր. ոչ մի կետից ադրբեջանցիները հետ չեն գնացել». Տեղ համայնքի բնակիչ Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Սիլվա Հակոբյանը և Ռուբեն Եսայանը ներկայացրել են «Գիշեր է» երգի նոր տարբերակը. Տեսանյութ 7-ամյա երեխային բռնության են ենթարկել Փաշինյանի «պատվերով». ՔՊ-ականը սպառնում է սպանել. Տեսանյութ Քաշքշել են պարեկներին, պարեկի ձեռքում գտնվող պղպեղային օդամղիչը շրջելով վերջինիս ուղղությամբ, փչել դեմքին Միշուստինը հայտարարել է ԱՊՀ-ում փոխգործակցության ամրապնդման հարցում ՌԴ-ի շահագրգռվածության մասին ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը․ Միշուստին «Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի շուրջ». Շարմազանով

Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտի համայնքներում

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք, Դրմբոն, Վանք համայնքներ, աշխատանքային հանդիպումներ ունեցել նշված և հարակից գյուղերի համայնքապետերի և բնակչության հետ: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, Օպերատիվ շտաբի անդամ, ՆԳՆ ԱԻՊԾ ներկայացուցիչ Կարեն Ավետիսյանը:

Պետնախարարը նշել է, որ շրջաններ այցի ու բնակչության հետ ուղիղ շփումների նպատակը նրանց տեղեկացնելն է ստեղծված իրավիճակի, այն հաղթահարելու ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև ապաշրջափակմանն ուղղված քայլերի և միջազգային հանրության արձագանքների մասին: Նա կարևորել է բնակչության հետ պարբերաբար անմիջական շփումները՝ նշելով, որ Օպերատիվ շտաբի նաև մյուս անդամներն են նման հանդիպումներ ունենում՝ լսելու բնակիչների խնդիրներն ու իրականացված աշխատանքների վերաբերյալ նրանց արձագանքները:

Խոսելով ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մասին՝ պետնախարարը նկատել է, որ չնայած հսկայական բացասական ազդեցությանն ու դժվարություններին, ճգնաժամն ստիպում է նաև դասեր քաղել, մտածել ոչ միայն այսօր բնակչության կենսական կարիքներն ապահովելու, այլև ավելի արդունավետ ու ռացիոնալ համակարգ կառուցելու միջոցով հետագայի համար հնարավորություններ ստեղծելու մասին: Այս նոր իրավիճակում վերանայվում են առաջնահերթությունները. մի շարք ոլորտներ, ինչպիսին է, օրինակ, գյուղատնտեսությունը և այս բնագավառում իրականացվող ծրագրեր արդյունավետության բարձրացումը, դառնում են առանցքային ուղղություններից մեկը:

Բնակիչները բազմաթիվ հարցեր են ուղղել պետնախարարին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, ինչպես նաև գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին, ջերմոցային տնտեսությունների զարգացմանը: Նրանք միաժամանակ ընդգծել են նաև, որ շրջափակումն, անշուշտ, բազմաթիվ դժվարություններ է ստեղծում, բայց դրանք չեն կարող կոտրել իրենց կամքը:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել բնակչությանը՝ ճգնաժամին դիմակայելու և միասին այս դժվարին ճանապարհն անցնելու պատրաստակամության համար. «Ես ամեն անգամ մեծ ուժ եմ ստանում այս հանդիպումներից: Ամեն անգամ ձեզ հետ հանդիպումներից հետո իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն հավատն ու վստահությունը, որ միասին մենք շատ բան կարող ենք անել և շատ բանի հասնել»:

   

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan