Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու հարց չի քննարկվել․ Զախարովա. Տեսանյութ Վիլսոն-2
31
«Մոսկվան հույս ունի, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի կերպով». Զախարովան՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին. Տեսանյութ Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Տեսանյութ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերն առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳ նախարար Զելենսկին անկեղծացել է. «Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտության դեպքում ուկրաինացիները կսկսեն փոխզիջում պահանջել Ռուսաստանի հետ» Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Պատերազմ Արցախում
Եղել են քարտեզների տարընթերցումներ, 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել. ԱԱԾ հաղորդմամբ՝ հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը Արևմուտքն իր չմտածված ու կեղծ քայլերով Երևանի ու Բաքվի միջև հակասություններ է առաջացնում․ Զախարովա. Տեսանյութ «Մոսկվան հույս ունի, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի կերպով». Զախարովան՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին. Տեսանյութ Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու հարց չի քննարկվել․ Զախարովա. Տեսանյութ Ադրբեջանցիները Տեղի ավագանու անդամի արտի մեջ են պոստը դրել․ Mediahub.am Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Արցախում կվերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը․ այսօր անջատում չի իրականացվելու Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն դեռ թանկանում է Լավրովը կայցելի Թուրքիա «ՀՀ քաղաքացիների վճարած հարկն ուղղվում ա Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը». Հովհաննես Իշխանյան Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Փաշինյանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը Ակումբի գանձապահն ու երաժշտական օպերատորը ծեծել են ոստիկանության քրեականի պետին. նա ձեռք է տվել մատուցողուհու հետույքին «Այս քայլը կործանարար է Հայաստանի համար». Ալվինա Աղաբաբյան Ջրամբարների ջրալցվածությունն այս տարի, նախորդ տարվա համեմատ, կլինի 10 տոկոսով պակաս․ Լևոն Ազիզյան Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից բաց կլինի, ամբողջությամբ կկահավորվի մինչեւ ամառ. ՏԿԵՆ խոսնակ Ադրբեջանին է անցել «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» պաստառի հատվածը․ Տեղի բնակիչները կլինեն թիրախում Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Վաղը կեսօրից հետո ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում․ Գագիկ Սուրենյան «Ամենավատը հաստատվեց». Գագիկ Համբարյան Փաշինյանի մաֆիայից երեկ ինձ գրեցին, թե պապի, գործ չունես, մի հարցրա, թե ոնց մահացավ թոռդ. Տեսանյութ Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին ՀՀ փոխոստիկանապետի հորը ծեծի ենթարկած ուսանողը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել․ ՔԿ Պետական բոմժ են մեզ սարքել, անբարոյականություն է տեղահանվածից վարկեր բռնագանձելը. Տեսանյութ Ադրբեջանցիները հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ. աշխատանքը դադարեցվել է Չինական բանակը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի Զինված ուժերի հետ․ Թան Քեֆեյ Նկատեցի՞ք՝ քիչ առաջ կառավարության նիստում ինչ ասաց մեկ դերասանի թատրոնի սույն խաղացողը «Խռիվ մազերով ու լիքը կնճիռներով, ակոսված ճակատագրով ու առանց խմբագրության». Նազենի Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը 23 տարի Ղարաբաղում ապրեցի․ մենք պետության գումարը չենք ուտելու, թող տան, գնանք տուն առնենք. Տեսանյութ

«Ապագա»-ն մտավ Վարդենիսի զորամաս, էնտեղից դուրս եկավ՝ մտավ Մալաթիա, մինչ այդ Սուրմալու էր մտել․ «Կարճ ասած». Տեսանյութ

Մեր երկրում ամենաարագը տարածվում է գիտե՞ք ինչը, Նիկոլի խոստացած ապագան։ Սա միակ խոստումն է, որ կատարվում է, ընդ որում՝ շատ արագ։ Երեկ այդ ապագան մտավ Մալաթիայի տոնավաճառ, ու շուրջ 600 աշխատողներ ընդամենը մեկ շաբաթից մնալու է անգործ։ Բարեբախտաբար՝ նրանցից խլվեց միայն աշխատանքը, որովհետև ուղիղ մեկ շաբաթ առաջ այդ ապագան մտել էր Ազատ գյուղի մի քոսոտ խրճիթ, ու խլեց 15 կյանք։ Դրանից առաջ՝ օգոստոսի 14-ին, ապագան մտել էր Սուրմալու առևտրի կենտրոն ու 16 կյանք խլեց՝ բոլոր սերունդների ներկայացուցիչների՝ երեխա, հղի, նրա դեռ չծնված երեխան, միջին տարիքի անձինք, թոշակառուներ։ Սուրմալուից հետո այդ «ապագա կա»-ն սլացավ Ջերմուկ ու առնվազն 225 հոգու տարավ։ Չգիտենք հստակ թիվն ու անձանց, որովհետև, ըստ այդ ապագայի, զոհվածների անունները չեն հրապարակվում։ Ուղիղ երկու օր առաջ այդ «ապագան» ոլորաններով գնաց ու մտավ Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի խճուղի 5 հասցե, որտեղ ՊՆ նախկին շենքում ապաստանած ընտանիքներ կան, ու փորձում են վտարել, շենքը վերցնել ձեռքից․ բայց՝ ոչ միանգամից․ նախ անջատել են հոսանքը, ջեռուցումը հետո նոր բնակարանները։ Արցախում էլ, ի դեպ, նույն ձեռագրով է հիմա մտել «ապագա»-ն, շրջափակեցին, հետո անջատեցին գազը, հետո լույսը, հողը վերցրել են, ուզում են տներն էլ վերցնեն, ապագա խոստացողն էլ ասում է՝ մենք այդտեղ անելիք չունենք, հեռվից կհետևենք, կդատապարտենք։ Նիկոլ Փաշինյանը օդում կախված լուրերից հասկացել է, որ ուզում են Արցախում գաղթ կազմակերպել։ Նիկոլի խոստացած ապագան, փաստացի, գալիս-վնասում է թե՛ նրանց, ովքեր բերել են, թե՛ նրանց, ովքեր մերժել են։ Թափով է գալիս։ Նիկոլն ինքն է ասում, որ թափով գնում ենք անդունդ, ինքն էլ գնացքավարն է։

Ովքե՞ր են ապրում ՊՆ նախկին շենքում, տեղահանվածներ, տնանկ ընտանիքներ, ծայրահեղ սոցիալական պայմաններում ապրող մարդիկ, եկել ու լքված շենքում ապրում են։ Ոնց մտածում եմ, չեմ կարողանում հասկանալ, թե էս մեր հարուստ կառավարությունը ինչ է ուզում էդ աղքատ ժողովրդից, որ հազիվ գոյատևում են։ Նրանք հպարտությամբ ասում են՝ Նիկոլի համար դրսերն ենք քնել հեղափոխության օրերին։ Նիկոլենց տրամաբանությունն էլ այն է՝ դե որ էդ ժամանակ քնել եք դրեսրը, հիմա էլ կքնեք, ի՞նչ ա եղել, ուրա՞խ չեք, որ Սերժին մերժիք։ Բայց ոչ, երբ որ Լենինի արձանի տարածքում քնում էին գլուխները բորդյուրին դրած, մտածում էին, թե հեսա Նիկոլը գալու է, օլիգարխներից վերցնի, բաժանի իրենց ու իրենց խրճիթը դառնա պալատ։ Իհարկե քոսոտ տները պալատներ սարքողներ եղան, բայց նրանք, որոնք ձեր ասֆալտին քնելու ժամանակ բեմից ելույթ էին ունենում։ Բա հո մոխրոտիկի բախտ բոլորդ չունեք․ էն որ Արայիկ Հարությունյանի բախտը բերեց ու դդումը դարձավ կառք, հո ձերն էլ չէր լինելու։ Իրենց թիմին մի այլ կերպ ապագան ժպտաց, փաստաբան կար, որ ոչ մեկ գործ չէր վստահում, որովհետև բոլորի միջնորդությունները, փաստաթղթերը ուշացնում էր, պռավալ էր տալիս, դարձավ ՍԴ դատավոր, ՍԴ դատավոր կա, որ օրվա կեսը փաստաբան ա աշխատում, ամուսնուն էլ իրեն շոֆեռ է նշանակել։ Իրենցից ոչինչ չներկայացնողները հիմա տեսնես ոնց են փոխվել մի հասարակ փողկապի օգնությամբ։

Սաղ մտածում են՝ Մալաթիայի տոնավաճաի աշխատողները ի՞նչ վատություն էին արել Նիկոլին։ Նախկինում ընտրությունների ժամանակ ամենաաշխույժը հենց էդ տոնավաճառում էր բուկլետ բաժանում, ու ծրագրում էլ չէր գրել, որ էն չագուչը խեղճ առևտրականների գլխին է գալու։ Առևտրականները մինչև երեկ իրեն քոմակ էին կանգնում․ երբ փողոցները փակում էին ահել-ջահել՝ գոռալով «առանց թուրքի Հայաստան», հենց Մալաթիայի աշխատողներն էին անիծում, ասում՝ ռադներդ քաշեք, թողեք խեղճ հարիֆը աշխատի։ Ձեր օգնությամբ, մնաց աշխատեց, դուրներդ եկա՞վ։ Ինչի՞ էիք դեմ «Առանց թուրքի Հայաստան» կարգախոսին․ որովհետև Թուրքիայից շորեր էիք բերում ծախում, գուցե դրա համար։ Հիմա էլ ասում են՝ այ ժողովուրդ ջան, մենք թուրքերի հետ հեսա ախպերություն ենք անում, իրենք կգան Երևան ու իրենց արտադրանքը իրենց ձեռքով կծախեն, իրենց միջնորդ առևտրականը, կպարզվի, պետք չէ։ Բա եթե առանց թուրքի Հայաստանին դեմ էիք, ուրեմն կողմ էիք հենց սրան։ Վաղը դա սպառնում է նաև գյուղացիներին, որովհետև էդ թուրքերը նաև գյուղապրանքով են գալու։ Հա չմոռանանք՝ յաթաղանն էլ են բերելու, չկասկածեք։ Էդ ապագան սա է։

Գիտե՞ք ինչքան հաճախ եմ լսում, թե՝ ով էլ գա մեկ է՝ ես իմ հողն եմ մշակելու, ես իմ առևտուրն եմ անելու, ես իմ թատրոնն եմ խաղալու։ Տեսա՞ք որ տենց չէ։ Ով էլ գա դու քո գործը չես կարողանալու անես, եթե այդ մարդը չի ուզում, որ դու գործ անես, ապրես առհասարակ։ Պաշտպանության նախարարի վատ աշխատանքի արդյունքում զինվորները քնեցին խրճիթում, զոհվեցին, ու տուժեց նաև Մալաթիայում շոր ծախողը, արդյունքում փակվում է իր խանութը։ Մի քիչ հետ որ գնանք, կտեսնենք, որ Սուրեն Պապիկյանից առաջ էլ վատ էին աշխատել Նիկոլն ու արտգործնախարարը, որ բերեցին պատերազմ, հանձնեցին, ու զինվորի զորամասը դարձավ խրճիթ։ Պետություններում, այո, ամեն ինչ իրար կապված է։ Թե բա՝ թողեք խեղճ հարիֆն աշխատի։ Հիմա ո՞վ էր հարիֆ, ի՞նքը, որ լողում ա հարստության մեջ, թե՞ դուք, որ հացի փող էիք վաստակում, դա էլ կտրում են։

Ու չասեք՝ դե ի՞նչ մեղք ունի Նիկոլը, որ Մալաթիայում հակահրդեհային պայմանները չեն կարգավորում․ աբսուրդը նաև այստեղ է․ ասել են խնդիրը կարգավորեք, կարգավորելու իրենց իմացած ձևը փակելն է․ իսկ կարո՞ղ էր կառավարությունն օգնել տնտեսվարողին, թարմացնել կառույցը։ Ոչ, ինչի՞ համար, փակում են, չկա շուկա՝ չկա խնդիր։ Ասում են՝ մենք ունենք երկնիշ տնտեսական աճ, էդ 600 առևտրականի լինել-չլինելը մեր վիճակագրությանը չի խանգարի։ Հա, չի բացառվում նաև, որ ինչ-որ մարդիկ, ՔՊ-ան օլիգարխի տեսքով, աչք ունեն էդ բոլոր առևտրի կենտրոնների վրա կամ տարածքների վրա։ Ի՞նչ իմանաս։

Հարգելի ժողովուրդ, էն որ ասում ենք չեն կարողանում աշխատել, ոտքներին են գցելու, վարի են տալիս, էս ա։ Վարի են տալիս գյուղացիությանը, մանր ու միջին բիզնեսը, առևտրականներին։ Իսկ ո՞ր ոլորտը չեն քանդել․ աշխատավարձները հաճախ ուշացնում են,

զագսի Գյումրու կենտրոնում ահազանգում էին, որ 6 ամիս չեն տվել, անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը դադարեցնում են, տարվա կեսին գնում ես պոլիկլինիկա, պարզվում է պետպատվերը սպառվել ա, գնաճը աննախադեպ, ուղղակի ռեկորդ, առաջին անհրաժեշտության դեղերի դեֆիցիտ է, զինվորներին սարքում են զոհ ու հաշմանդամ, հաշմանդամություն ունեցող զինծառայողներին զրկում թոշակից, մի տարվա մեջ երկու անգամ ջուր են թանկացնում, երկու օրվա մեջ տեղահանում են 7600 մարդու ու թողնում անտեր, պայմանագրային զինվորները հաճախ են ահազանգում, որ հավելավճար չեն տալիս, Հայաստանի բնակչության կեսից ավելին թերսնված է, ծայրահեղ աղքատների թիվը կրկնակի աճել է։ Ու Նիկոլը 700 հազար ձայն է տարել նրանցից, ովքեր բախվում են այս խնդիրներին։

Ամեն ինչ են քանդել կամ, ՔՊ-ական լեզվով ասած՝ այս բոլոր ոլորտներին հասել է Նիկոլի պատկերացրած ապագան։ Փաշինյանի տեղեկություններով, Ադրբեջանն ուզում է հայաթափել Ղարաբաղը․ էդ ի՞նչ մի թազա տեղեկություն էր, ինչի ե՞րբ այդպիսի ցանկություն չի ունեցել Ադրբեջանը, որ նոր է բացահայտել։ Բայց չի ստացվել, չէ՞, չի կարողացել, չէ՞, մրթին է կերել, միշտ, մինչ ձեր գալը։ Նրանցը պարզ ա, խոսենք ձեզանից․ իսկ ձեր կառավարությունը Հայաստանը չի՞ հայաթափում․ բա որ էս ամենը, ինչը որ թվարկեցի ու չթվարկեցի, անում եք, մնում ա մի հատ էլ սամալյոտի տոմս տաք քաղաքացուն, որ գլուխն ազատի, որովհետև շատերը չեն գնում հենց տեղ չունենալու պատճառով։ Գնացեք, էդ 600 առևտրականին հարցրեք, հատ հատ։

Կարճ ասած՝ զգուշացեք, ժողովուրդ, ապագան շատ արագ քայլերով, ամեն ինչ վնասելով, սլանում ա առաջ, ոչ մեկին չի խնայում ու արդեն մոտենում է ձեր տներին։ «Ես ինչի՞ պայքարեմ զոհերի հարազատների համար, ես ինչի՞ պայքարեմ ընդդիմության համար, ինչի՞ պայքարեմ խաղողագործի համար» ասողներդ հասկացա՞ք, որ դուք պայքարելու էիք իրականում ձեզ համար։ Ձեզ համար չպայքարեցիք։ Բայց ես վստահ եմ, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են ձեզ համար պայքարելու, եթե դուք ուզում եք իրականում էս վիճակից դուրս գալ։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan