Զինվորների կացարանի հրդեհի գործով ևս մեկ ձերբակալված կա

Դիտել նաև
Հրդեհ Սեբաստիայի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Սյունիքում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել
Անկարայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ և վիրավորներ. Տեսանյութ
Քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
Կապիտանին հարցաքննել են՝ կացարանում հրդեհի գործով. ծնողները կասկածելի նոր դրվագներ են գտել. Տեսանյութ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի դեպքի գործով ձերբակալվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ձերբակալվել է, մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ»,-ասաց Աբրահամյանը։
Հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։