Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա Ըստ Նիկոլի՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը․․․ Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել
25
Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Պատերազմ Արցախում
«Հաղթեք էլի, խնդրում եմ». Նազենի Հովհաննիսյան Նիկոլը մոռացել ա, որ մի քանի հարյուր հայ է Բաքվի բանտերում խոշտանգվել ու մահացել․ դա է՞ խաղաղությունը․ Աննա Մկրտչյան. Տեսանյութ Մարգարյանն ասում էր՝ ջհանդամ, թե Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչում Արցախը․ ուժեղ պետք է լինենք. Շարմազանով. Տեսանյութ Վերաքննիչ դատարանը՝ Սեդա Սաֆարյանին Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի դեմ խաղում Խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել Սարսանգի ջրամբարում ջուրը նվազում է՝ մոտենալով կրիտիկական նիշին. Տեսանյութ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պանթեոնում է. Ուղիղ Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուն՝ նախագահի՝ Հայաստանից մեկնելու մասին Փաշինյանին իշխանության են բերել, որ Հարավային Կովկասում բացառեն ռուսական գործոնը «Իրանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջան֊Նախիջևան սահմանի մոտ». իրանցի փորձագետ 2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են». Վահե Հովհաննիսյան Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ Հայաստանում է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հայտնաբերվել է բնակչի դին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը» Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Քարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա Ադրբեջանը պետք է դադարի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրել․ Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Փաշինյանի պարտվելու ռազմավարությունը՝ «խաղաղության» հիմքո՞ւմ. Տեսանյութ Գործակալական կրքեր՝ Ազգային ժողովում. Տեսանյութ Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ճակատագրական թռիչքը տեւել է 13 րոպե. հայտնի են դեկտեմբերի 1-ի ավիաաղետի որոշ մանրամասներ․ Hetq Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ «Ձկան խանութի» մոտի անցումը որոշել են դարձնել ավտոկայանատեղի. բնակիչները զայրացած են

Արևմուտքը տանկեր է ուղարկում Ուկրաինա, իսկ Ռուսաստանը խաղի մեջ է մտցնում իր «Ցիրկոնները». Աշխարհը կանգնա՞ծ է մեծ պատերազմի առջև

Արևմոտքում որոշել են գերմանական տանկերն ուղարկել Ուկրաինա: Ինչպես հայտնի է, երկրար ժամանակ է ինչ Գերմանիային համոզում էին, որ այդ երկիրը համաձայնվեր իր տանկերն օգտագործել ռուս-ուկրաինական պատերազմում: Գերմանացիները մինչև վերջին պահը դիմադրում էին, քանզի իրենց մոտ գործում էր, այսպես կոչված «պատմության գործոնը»: Գերմանիան երկու անգամ հրահրել է երկու համաշխարհային պատերազմները և երկու պատերազմներում էլ պարտվել է երկրների կոալիցիային, որի շարքում Ռուսաստանն էր: Հաշվի առնելով դա, գերմանական հանրությունը միշտ զգուշությամբ է վերաբերվել հակառուսական այնպիսի քայլերին, որտեղ պետք է օգտագործվեին ռազմական հարձակվողական բաղադրիչներ:

Գերմանացիները հիմնավորում էին իրենց թեզերը այն պատճառաբանությամբ, որ վերջին պատերազմից հետո իրենց հանրությունը մեղքի զգացման սինդրոմ է ձեռք բերել ռուսների հանդեպ:

Ռուս-ուկրաինական հակամարտության առաջին տարվա ավարտի շեմին, գերմանացիները արևմտյան երկրների ճնշման տակ համաձայնվեցին օգտագործել իրենց տանկերը, պայմանով, որ առաջինն իրենց տանկերն ուղարկեն ամերիկացիները:

Վերջիններս մերժում են այդ պայմանը, նշելով, որ իրենց տանկերը, իբր դժվար կարող են օգտագործել ուկրաինացիները:

Փորձենք հասկանալ, թե ո՞րն է այս վեճի իրական պատճառը:

Ամերիկյան Abrams M1 տանկերը գործում են 1981 թվականից։ Ընդհանուր առմամբ արտադրվել է ավելի քան 10,3 հազար նմանատիպ մեքենա:

Տանկի հիմնական զենքը 105 մմ տրամաչափի M68A1 հրանոթն է։ Աբրամսն օգտագործում է BOPS, կուտակային, զրահաթափանց պայթուցիկ և ծխային արկեր։ Զինամթերքի քանակը՝ 55 փամփուշտ։ Կան նաև M2HB 12,7 մմ և M240 7,62 մմ գնդացիրներ։ Շարժիչի հզորությունը 1500 ձիաուժ, արագությունը՝ 67 կմ/ժ:

Գերմանական Leopard 2-ը ծառայության մեջ են 1979 թվականից: Ընդհանուր առմամբ արտադրվել է ավելի քան 3,2 հազար մեքենա:

Leopard 2-ը հագեցած է հզոր 120 մմ Rheinmetall Rh-120 ողորկափող հրանոթով: Նրա կարճ փողը հեշտացնում է կրակել շարժման ընթացքում՝ դարձնելով այն ավելի ճշգրիտ: Զինամթերքի քանակը՝ 42 փամփուշտ է:

Գերմանական տանկերի առավելությունը կայանում է նրանում, որ ներկայիս ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների տանկային պարկերում հիմնականում գերմանական տանկեր են: Նրանք ավելի հեշտ կարող են ներգրավել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ: Ամերիկյան տանկերի առավելությունը կայանում է նրանում, որ Abrams-ի շարժիչի վնասումից մոտ մեկ ժամ անց տանկը կրկին պատրաստ կարող է լինել նոր մարտի, քանզի այն շատ արագ է փոխվում նորով:

Բայց ամերիկացիները պատրաստ չեն մեծ քանակի տանկեր մատակարարել ռուս-ուկրաինական ճակատ, գերադասելով, որ դա իր տեղը կանեն գերմանացիները: Քանզի ռուս-ուկրաինական պատերազմների նման պատերազմներում, երբեք չեն օգտագործվել: Եվ Վաշինգտոնում ունեն մտավախություն, որ ուկրաինացիների վատ օգտագործման պարագայում, ամերիկյան տանկերի բնութագիրները կարող են վարկաբեկվել և ԱՄՆ-ն հետագայում զենքի վաճառքի հարցում լուրջ կորուստներ կարող է ունենալ: Ահա, թե ինչու՞ ամերիկացիների կողմից ճնշման արդյունքում ռազմաճակատ կուղարկեն գերմանական տանկերը:

Ի պատասխան դրա, ռուսներն այսօր Ատլանտյան օվկիանոսում իրականացրել է հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռների փորձարկումներ ԱՄՆ-ի ափ հասնելու համար՝ անհրաժեշտ հեռավորության վրա:

««Ծովակալ Գորշկովը» կարող է «Ցիրկոններով» հարվածներ հասցնել ցանկացած օբյեկտի թե՛ ծովում, թե՛ ցամաքում»,-մեջբերում է Ինտերֆաքս-ը պաշտպանության նախարարության հայտարարությունը:

«Միևնույն ժամանակ, հրթիռների արագությունը, որը, ըստ ռուսական տվյալների, 8 անգամ գերազանցում է ձայնի արագությունը, հնարավորություն է տալիս երաշխավորված կերպով հաղթահարել ցանկացած ժամանակակից և հեռանկարային հակաօդային պաշտպանության համակարգերը»,-նշում են փորձագետները:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ այսօրվանից ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխում է էլ ավելի վտանգավոր փուլ, որտեղ երկկողմանի օգտագործվելու են հարձակվողական տիպի զենքի նոր տեսակներ:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan