Հրդեհ Ղազար Փարպեցի փողոցի բնակարաններից մեկում. 2 մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր
Դիտել նաև
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալի ցուցմունքը
Խոշոր հրդեհ՝ «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում
Պայթյուն և հրդեհ Բաքվում. մեռել են 3-ը, վիրավորվել 24-ը (տեսանյութ)
Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
ԵՊՀ-ում հրդեհը մարված է, 3 տուժած հոսպիտալացվել է, կա 1 զոհ
Հունվարի 25-ին, ժամը 01:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ղազար Փարպեցի փողոցի 9Բ շենքի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեի բնակարաններից մեկի ննջասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։17-ին, մարվել՝ 01։26-ին։ Այրվել են ննջասենյակի գույքը և կենցաղային իրեր (մոտ 6 քմ)։