Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա Ըստ Նիկոլի՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը․․․ Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել
26
ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը բավարերեց Թուրքիայի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, Նիկոլ Փաշինյանի ժողովրդին ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Հայ երկրպագուները սուլոցով խլացրեցին Թուրքիայի օրհներգը ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը «Հաղթեք էլի, խնդրում եմ». Նազենի Հովհաննիսյան Նիկոլը մոռացել ա, որ մի քանի հարյուր հայ է Բաքվի բանտերում խոշտանգվել ու մահացել․ դա է՞ խաղաղությունը․ Աննա Մկրտչյան. Տեսանյութ Մարգարյանն ասում էր՝ ջհանդամ, թե Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչում Արցախը․ ուժեղ պետք է լինենք. Շարմազանով. Տեսանյութ Վերաքննիչ դատարանը՝ Սեդա Սաֆարյանին Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի դեմ խաղում Խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել Սարսանգի ջրամբարում ջուրը նվազում է՝ մոտենալով կրիտիկական նիշին. Տեսանյութ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պանթեոնում է. Ուղիղ Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուն՝ նախագահի՝ Հայաստանից մեկնելու մասին Փաշինյանին իշխանության են բերել, որ Հարավային Կովկասում բացառեն ռուսական գործոնը «Իրանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջան֊Նախիջևան սահմանի մոտ». իրանցի փորձագետ 2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են». Վահե Հովհաննիսյան Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ Հայաստանում է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հայտնաբերվել է բնակչի դին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը» Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Քարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա Ադրբեջանը պետք է դադարի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրել․ Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Փաշինյանի պարտվելու ռազմավարությունը՝ «խաղաղության» հիմքո՞ւմ. Տեսանյութ

Ներքին գործերի նորանշանակ փոխնախարար Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել իր բաժնեմասը

Հայաստանում ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կազմավորումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Համբարյանն ազատվեց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվեց ներքին գործերի փոխնախարար։ Այս մասին գրում է hetq.am-ը:

Դավիթ Համբարյանն արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ նշանակվել էր 2022թ․ մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Մինչև այդ՝ 2021 թվականի փետրվարի 17-ից զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը, չնայած որ 2020թ․ սեպտեմբերի 23-ից արդեն իսկ քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում Դավիթ Համբարյանի ներկայացրած ամենաթարմ հայտարարագիրը 2021թ․ տարեկան հայտարարագիրն է՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում։

Որպես անշարժ գույք՝ ներքին գործերի նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ գնված 2000 թվականին, և բնակարան Մոսկվայում՝ գնված 2012 թվականին։ 2021 թվականի ընթացքում Դավիթ Համբարյանը 6,8 մլն ռուբլիով վաճառել է իր մոսկովյան բնակարանը Տատյանա Ֆադեևա անունով անձի։

Համբարյանը հայտարարագրել է 2 տրանսպորտային միջոց՝ Nissan մակնիշի՝ ձեռք բերված 2011 թվականին, և KIA մակնիշի՝ գնված 2019 թվականին։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի բանկային հաշվին տարեսկզբում եղել է միայն 557 հազար դրամ, սակայն տարեվերջում նրա բանկային հաշիվների գումարը կազմել է 2 մլն 321 հազար դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար։

Բացի այդ, Դավիթ Համբարյանը հայտարարագրել է նաև 30 հազար ԱՄՆ դոլար, 22 հազար եվրո և 8,5 մլն դրամ կանխիկ գումար։ Որպես եկամուտ՝ Դավիթ Համբարյանը հայտարարագրել է 7 մլն 897 հազար դրամ աշխատավարձ Երևանի քաղաքապետարանից և 4 մլն 913 հազար դրամ վարկ՝ «Ամերիաբանկից»։ Հարկ է նշել, որ ինչպես ներքին գործերի մյուս փոխնախարար Կամո Ցուցուլյանը, Դավիթ Համբարյանը նույնպես չի հայտարարագրել մասնավոր ընկերությունում իր ունեցած բաժնեմասը։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Դավիթ Համբարյանը Վանաձորում հիմնադրել է «Դ-Արտ» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Համբարյանին։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ ընկերությունը զբաղվում է արագ սննդի ծառայություններով։

Թեպետ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, Համբարյանը պարտավոր էր իր հայտարարգրում նշել այդ բաժնեմասը։ Ի դեպ, բացի այն, որ Դավիթ Համբարյանը թաքցրել է իր բաժնեմասը, նա կարգապահությամբ աչքի չի ընկել նաև Երևանի քաղաքապետարանում աշխատելու ժամանակահատվածում։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի 2022թ․ մայիսի 4-ի որոշմամբ՝ Դավիթ Համբարյանին հայտարարվել է խիստ նկատողություն քաղաքապետարանի գործավարական խորհրդակցություններից 9 անգամ անհարգելի բացակայելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք նաև ներքին գործերի մյուս փոխնախարարների՝ Կամո Ցուցուլյանի, Արամ Հովհաննիսյանի և Արփինե Սարգսյանի հայտարարագրերին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan