«ՊՆ-ն փող ունի 4,8 մլն դրամով հուշանվերներ գնելու համար, բայց պերֆերատորի համար 300 հազար դրամ չունի». Ն. Հոխիկյան

Դիտել նաև
Ինչո՞ւ ենք մենք սիրում խաբել ինքներս մեզ
Ազդեցիկ կնոջը Թեհրանում ստորացրել են
Փաշինյանը չեղարկեց ավելի քան 8 տարվա արբանյակային ծրագիրը' շատ հստակ ասելով, որ սպասվող պատերազմում մենք արբանյակ չպետք է ունենանք
Հայ ազգ, զինվորի ծնողնե՛ր, սա ձեր համբերության բաժակը չի՞ լցնում
Ադրբեջանը կտրել է Արցախի ինտերնետի մալուխները․ Նաիրի Հոխիկյան
«Վերջին պատերազմներից հետո ձևավորված նոր առաջնագծում խրամատներ փորելու, ժայռերը քանդելու համար Հայաստանի ՊՆ-ն զորքին տալիս է սովորական զուբիլ՝ ասելով, թե յոլա գնացեք։
Դա այն դեպքում, երբ պերֆերատորը (էլեկտրական մուրճ) իր հոսանքի գեներատորով հանդերձ մանրածախ խանութներում արժի ընդամենը 300 հազար դրամ։ Հայաստանի ՊՆ-ն փող ունի 4,8 մլն դրամով հուշանվերներ գնելու և իր սիրեցյալներին բաժանելու համար, բայց առաջնագծում՝ թշնամու դիմաց կանգնած զինվորի անվտանգությանն անհրաժեշտ պերֆերատորի համար 300 հազար դրամ չունի՝ նախընտրելով տալ 1000 դրամանոց զուբիլ։
Սիրելի հայրենակիցներ, հյուսիս-արևելյան առաջնագծի մի հատվածի համար ևս առաջիկա օրերին կապահովենք անհրաժեշտ տեխնիկան, որ զորքը կարողանա քանդել ժայռերն ու խրամատ փորել»։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից