Բլինքենի՝ Բաքու հեռախոսազանգի իրական կողմը Այս «հմտությունների» համար է արժանացել ԱԳ փոխնախարարի պաշտոնին. Տեսանյութ Հրդեհի փաշինյանական վարկածը հռչակվում է կենսունակ, ազգային ԴՆԹ-ն՝ մեղավոր. Տեսանյութ
27
Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ «Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Արևմուտքը փորձում է Հայաստանին հակադրել ՌԴ-ի հետ, Մոսկվան խնդիրներ չի ուզում, մեղմ է արձագանքում. Սերգեյ Մարկեդոնով. Տեսանյութ Արցախի բլոկադան՝ Ադրբեջանի ռասիզմի ապացույց. Հայաստանի գանգատը՝ Հաագայի դատարան. Տեսանյութ Արևմուտքը տանկեր է ուղարկում Ուկրաինա, իսկ Ռուսաստանը խաղի մեջ է մտցնում իր «Ցիրկոնները». Աշխարհը կանգնա՞ծ է մեծ պատերազմի առջև Թուրքիան կարո՞ղ է իրականում դուրս գալ ՆԱՏՕ-ից, թե Էրդողանը փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին Ադրբեջանն այժմ էլ դասեր է տալիս ԱՄՆ-ին ի դեմս Պետդեպի ներկայացուցիչ Փրայսի. «Կոչ արեք ՀՀ-ին կատարել իր պարտավորությունները» Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին. Տեսանյութ Ինչու՞ Էրդողանը ընտրությունները նշանակեց հենց մայիսի 14-ին, և դա ի՞նչ սիմվոլիկ նշանակություն ուներ իր համար Պատերազմ Արցախում
Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ», բայց կապիտուլյանտների առաջնորդն՝ բերում է. Շարմազանով Տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել․ ԱԱԾ-ն իրազեկում է. Տեսանյութ Այսօր, ամբողջ օրը գործընկերներիս հետ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ յոթ գյուղերում հանդիպել ենք ութ համայնքների բնակիչների հետ «Տե՛ր եղեք ձեր զինվոր զավակներին». Ոսկան Սարգսյան Շարունակվում են ՌԴ խաղաղապահների հետ բանակցությունները՝ 150 տոննա հումանիտար բեռն Արցախ հասցնելու ուղղությամբ Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ Մինչև մարտի 1-ը Կապան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Տեղեկատվական օպիում, խրճիթային զորանոց, ուկրաինական նախադեպ. ելք կա. Վարուժան Գեղամյան. Տեսանյութ Ավտոճանապարհների վիճակը Հայաստանում և Լարսում Քո սիրելի վարչապետը եկավ, խոստացավ ու քո ապագան «հորեց» Մալաթիայի շուկայում. Տեսանյութ Բլինքենի՝ Բաքու հեռախոսազանգի իրական կողմը Քիմ Քարդաշյանը դստեր ծննդյան արարողությունից լուսանկարներ է հրապարակել «Ապագա»-ն մտավ Վարդենիսի զորամաս, էնտեղից դուրս եկավ՝ մտավ Մալաթիա, մինչ այդ Սուրմալու էր մտել․ «Կարճ ասած». Տեսանյութ Այս «հմտությունների» համար է արժանացել ԱԳ փոխնախարարի պաշտոնին. Տեսանյութ Տոնավաճառի տնօրինությունը դիմել էր տեսչական մարմնին, որպեսզի վերջինս մեկ անգամ ևս կատարի ստուգում․ հայտարարություն Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է թմրանյութի փաթեթ կուլ տալուց հետո Զինվորների կացարանի հրդեհի գործով ևս մեկ ձերբակալված կա Ովքե՞ր են գլոբալիստները. Ե՛ւ ի՞նչ են ուզում Հայաստանից Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի և սա զուտ դիրքորոշում ու հայտարարություն չէ. ՌԴ դեսպան. Տեսանյութ Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան՝ երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիքի տակ դնելով Հրդեհի փաշինյանական վարկածը հռչակվում է կենսունակ, ազգային ԴՆԹ-ն՝ մեղավոր. Տեսանյութ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզը 105 տարվա պատմություն ունի. Ստեփան Հասան-Ջալալյան. Տեսանյութ Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար Ի՞նչն է ուժ տալիս Ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը՝ պարզ կդառնա փետրվարին

Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը. Արցախի ԱԳՆ

Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը. Արցախի ԱԳՆ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի մեկնաբանման կապակցությամբ. «Վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն ավելի հաճախ են դիմում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետի կամայական մեկնաբանմանը:

Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդեն ավելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչությանը և ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։ Ընդ որում, Ադրբեջանը դիմում է տարատեսակ շահարկումների՝ փորձելով քողարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իր անմարդկային քաղաքականությունը։

Մասնավորապես, ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող տրանսպորտային միջոցների երթևեկության մասին տվյալները ադրբեջանական իշխանությունները ներկայացնում են որպես հումանիտար ճգնաժամի և շրջափակման բացակայության ապացույց։ Սակայն միջազգային հանրությանը մոլորեցնելուն միտված ադրբեջանական կեղծարարությունները հերքվում են փաստերով։

Նախ՝ Լաչինի միջանցքի փակման 43 օրվա ընթացքում ավելի քիչ տրանսպորտային միջոցներ են անցել, քան մինչև շրջափակումը՝ մեկ օրվա ընթացքում: Այդ բոլոր տրանսպորտային միջոցները պատկանում էին կամ ԿԽՄԿ-ին, կամ ռուս խաղաղապահներին։ Արցախի բնակիչների տրանսպորտային միջոցները չեն անցել միջանցքով։ Երկրորդ՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով դադարեցվել է երկու ուղղություններով ուղևորաշրջանառությունը։ Անգամ ռուս խաղաղապահների՝ Հայաստանից Արցախ երեխաներ տեղափոխող մեքենան է կանգնեցվել, իսկ ուղևորները ադրբեջանցիների կողմից ենթարկվել են նպատակաուղղված հոգեբանական ահաբեկման։ Երրորդ՝ ամբողջությամբ դադարեցվել է սպառողական ապրանքների ներմուծումը, որը կազմում էր օրական ավելի քան 400 տոննա։

Արցախի շրջափակումը ոչ միայն հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի սղության, այլև հազարավոր մարդկանց զրկում է աշխատանքից և ապրուստի միջոցներից։ Ավելին՝ բացի Արցախի ցամաքային շրջափակումից, Ադրբեջանը նաև էներգետիկ շրջափակում է իրականացնում՝ նպատակ ունենալով էլ ավելի վատթարացնել հումանիտար իրավիճակը։ Ադրբեջանը շարունակում է դիտավորյալ խոչընդոտել Արցախի գազամատակարարումը և Հայաստանից եկող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածի վերականգնումը, որտեղ հունվարի 9-ին վթար էր տեղի ունեցել։

Ադրբեջանի պնդումը՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցները կանգնեցնելու և բեռների զննում անցկացնելու իր իրավունքի մասին, բացարձակապես անհիմն է։ Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որևէ սահմանափակում ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման։ Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը։

Եռակողմ հայտարարության դրույթները միակողմանիորեն վերանայելու և միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկվող և բացառապես մարդասիրական փոխադրումների համար օգտագործվող ճանապարհի վերածելու Բաքվի փորձերն ապօրինի են և պետք է մերժվեն:

Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Ադրբեջանի ակնհայտ համաձայնությունն է ընդունել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի բացառիկ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan