Թուրքիայում ընտրությունները նշանակվել են մայիսի 14-ին

Դիտել նաև
Թուրքիայում ընտրությունները օրը նշանակվել է մայիսի 14-ին, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Դուք առաջին անգամ կքվեարկեք մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում»,- հայտարարել է Էրդողանը Բուրսայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ Hurriyet թերթը, հղում տալով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Էրդողանը կարող է մարտի 10-ին հրամանագիր ստորագրել՝ ընտրությունների օրը նշանակելու մայիսի 14-ին։ Էրդողանի լիազորությունները բավարար են հրամանագրից 60 օր հետո խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու համար:
Zham.am