Ավտոմեքենան կայանելու համար վարձը թանկացնելը ցինիզմ է և անբարոյականություն․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) ՀՀ երկրորդ նախագահն իրականում ակտիվ է. հանդիպումներ, քննարկումներ է ունենում. Լևոն Քոչարյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդի համայնքում իրականացրած իշխանազավթումը
6
Ալավերդիում իրենց փայլուն դրսևորեցին փաշինյանական «ժողովրդավարության» «կարմիր գլխարկները» Հայկական ժառանգության ալբանացման միտումը սկսվել է շատ վաղուց. Անդրեյ Արեշև (տեսանյութ) Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին Ոստիկանները ջարդել են նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով Ալավերդիի համայնքապետի մուտքը․ Մեսրոպ Առաքելյան Շաբաթվա քաղաքական ԴԱՏԱՑՈՒՑԱԿԸ «Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ) «Հայաքվեի» նախաձեռնությամբ ակցիա է ԱԺ գլխավոր մուտքի դարպասի մոտ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել կարմիր գծերը, բայց փոխարենը նախագծում է 12 հազար դրամ տարեկան վճարը հասցնել 160 հազար դրամի Ո՞ւր է անհետացել 1 տոննա կոկաինը, ովքե՞ր են կանգնած դրա հետևում. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ Թռածների հաշվին ձեր գործն առաջ եք տանում, դրանից լավ փչանալ պարո՛ն Կոնջորյան․ Արմենուհի Կյուրեղյան. Տեսանյութ Ավտոմեքենան կայանելու համար վարձը թանկացնելը ցինիզմ է և անբարոյականություն․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Դրա համար էլ էս օրին ենք ՀՀ երկրորդ նախագահն իրականում ակտիվ է. հանդիպումներ, քննարկումներ է ունենում. Լևոն Քոչարյան Ալավերդիում իրենց փայլուն դրսևորեցին փաշինյանական «ժողովրդավարության» «կարմիր գլխարկները» Էրեբունիում ամուսինների դիեր են հայտնաբերվել Հայկական ժառանգության ալբանացման միտումը սկսվել է շատ վաղուց. Անդրեյ Արեշև (տեսանյութ) Պատժամիջոցները սկսվում են, երբ ավարտվում է բարեկամությունը. Ալեքսեյ Լեոնկով (տեսանյութ) Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը ՀԱՊԿ-ը չի ընդունում իր սահմանների մոտ սադրիչ գործողությունները․ հռչակագիր «Մայր Հայաստանը» դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդի համայնքում իրականացրած իշխանազավթումը «Ուսուցիչներն իմացել, բայց թաքցրել են»․ Բորիս Մուրազի Իրանի նախագահը դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա Նստե՛ք, երկո՛ւս... Փաշինյանի ԿԳՄՍ-ն Արցախը ջնջել է տվել դասագրքերից Մինչև 2018-ը Արեն Մկրտչյանի գոյությունը հայտնի էր միայն ծնողներին և մի երկու հարևանի. Ալավերդցի (տեսանյութ) Հեռացումը միակ լուծումն է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է Այսօր Մոսկվայում կկայանա ՌԴ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին «Ժողովրդավարության բաստիոնի» նվաճումները... Դավայ դուրս արի ստեղից, այ չմո. ՔՊ-ական պատգամավորի պահվածքը (տեսանյութ) Փաշինյանը ՀՀ-ում իրականացնում է «0 խնդիր հարևանների հետ» թուրքական հայեցակարգը (տեսանյութ) Ինքնիշխան երկրում Փաշինյանը վաղուց պետք է ճաղերի հետևում լիներ. Արա Վարդանյան (տեսանյութ) Փողոցն այլևս իրենը չէ, անցավ գյուղերը զավթելուն. «Կարճ ասած» (տեսանյութ) Ոստիկանների ուղղորդմամբ փրկարարները կոտրեցին համայնքապետարանի դուռը, որ ՔՊ-ն ներս մտնի Ոստիկանները ջարդել են նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով Ալավերդիի համայնքապետի մուտքը․ Մեսրոպ Առաքելյան Ժողովրդավարության բռնաբարություն է տեղի ունենում Ալավերդիում. Գեղամ Մանուկյան.Տեսանյութ ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ նաեւ Արեւմուտքից են «իջեցրել»

2022 թվականին Հայաստանի պետական պարտքն աճել է 15%-ով՝ հատելով 10 մլրդ դոլարի շեմը

Hetq.am գրում է. Հայաստանի պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը: Այն չի խախտում հարկաբյուջետային կանոնները, սակայն գնալով ծանրանում է պարտքի սպասարկումը՝ բյուջեից տոկոսադրույքներին ուղղվող միլիարդավոր դրամները: Դրամի ամրացումը դոլարի նկատմամբ հօգուտ պետական պարտքի է եղել:

2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով:

Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներից:

Պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին: Տարեվերջին ներքին պետական պարտքը կազմել է մոտ 4 մլրդ 189 մլն դոլար՝ տարվա ընթացքում ավելանալով մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով կամ 62.5%-ով: Ներքին պարտքը գոյացել է հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին: Արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 451 մլն դոլար: Ի տարբերություն ներքին պարտքի, արտաքին պարտքը նվազել է տարվա ընթացքում՝ կատարված մարումների հաշվին:

Այն տարեսկզբի համեմատ նվազել է 197.6 մլն դոլարով կամ 3%-ով: Արտաքին պարտքի մեծ մասն էլ այլ պետություններից ու կազմակերպություններից վերցված վարկերն ու փոխառություններն են: Վերջին տասը տարում Հայաստանի պետական պարտքը աճել է 2.4 անգամ:

Պարտքի բեռը չի հատի «կարմիր գծի» շեմը

Առանց պարտքի Հայաստանի պետական բյուջեն չի կարող սպասարկել իր ծախսերը, քանի որ ծախսերը միշտ ավելի շատ են, քան եկամուտները: Սակայն, երբեմն պարտքի բեռը հատում է «կարմիր գիծը»: Իհարկե, դա դեֆոլտ չէ, սակայն վտագավոր շեմ է: Թե որքանով է պետական պարտքի մակարդակը վտանգավոր երկրի համար, չափվում է հիմնականում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հետ հարաբերակցությամբ:

2022 թվականի ՀՆԱ-ն դեռևս չի հրապարակվել: Սակայն, արդեն իսկ կանխատեսումներ կան, որ չնայած պետական պարտքը աճել է, սակայն Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազելու է: Հայաստանի պետական պարտքը Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է: Սակայն, ԿԲ-ի պարտքն, իրականում, փոքր բաժին ունի: Մասնավորապես, 2022 թվականի վերջում Հայաստանի 10 մլրդ 638 մլն դոլար պետական պարտքի 10 մլրդ 86 մլն դոլարը Կառավարության պարտքն է, իսկ մնացած 551 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկինը:

Հարկաբյուջետային կանոններով («Պետական պարտքի մասին» ՀՀ օրենք) յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է սահմանված: Սա, այսպես կոչված, պարտքի վտանգավոր շեմն է, որը հատելու դեպքում գործադիրը պարտավորվում է ընթացիկ ծախսերը սահմանափակել, ինչպես նաև ներկայացնել ծրագիր՝ ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի մակարդակը նվազեցնելու վերաբերյալ։

2020 թվականին պետական պարտքը հատեց այդ շեմը՝ կազմելով 63.5%: Հաջորդող տարում այն նվազեց՝ մոտենալով 60%-ին: 2022 թվականի նոյեմբերի 16-ին ֆինանսների արդեն նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ ըստ կանխատեսումների 2022-ի տարեվերջյան տվյալներով՝ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կվերադառնա 60%-ից ցածր մակարդակին՝ կազմելով 51%: Դրան նպաստել է ինչպես տնտեսական աճը, այնպես էլ՝ տարվա ընթացքում դրամի շուրջ 20%-ով արժևորումը դոլարի նկատմամբ. հաշվարկները կատարվում են դրամով՝ մինչդեռ արտաքին պարտքը դոլարով է: Դեռևս 2022-ի հունիսին Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ եթե այս տարեսկզբի համեմատ տարեվերջին դոլարի փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա պետական պարտքը դրամային արտահայտությամբ ավելի փոքր կլինի։ Հետևաբար, Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կանխատեսված ​​ցածր կլինի։ Այլ խոսքով, չնայած պետական պարտքի ծավալները գնալով աճում են, սակայն, հարկաբյուջետային կանոնների վտանգավոր շեմը չի հատի: Կառավարության պետական պարտքը մինչև 2020 թվականը երբևէ չի հատել ՀՆԱ-ի 60%-ի շեմը: Մինչև 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը այդ ցուցանիշը աստիճանաբար նվազել է: Ճգնաժամի պայմաններում պետությունը զգալի ավելացրել է պարտքը, բայց նույնիսկ այդ պարագայում ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը այսքան բարձր չի եղել։ Հետագայում ևս աստիճանաբար աճել է և կտրուկ թռիչք կատարել 2020 թվականին:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan