ՀՌՕ բանակային ավիացիայի անձնակազմերը ուսումնամարզական թռիչքներ են կատարել ՀՀ լեռներում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ Ուշադրություն․ «Մայր Հայաստան» շարժմանն աջակցել ցանկացող իրավաբաններին հրավեր
5
Հանուն ոչնչի պատերազմներ չեն լինում. ՍԻՆԹԵԶ «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի հետ. Տեսանյութ Ուր են տանում Հայաստանը․ քննարկում. Տեսանյութ Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Հանդիպմանը ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ «Մայր Հայաստան» շարժման անդամները հանդիպել են քաղաքացիների հետ Պատերազմ Արցախում
Վրաստանում ի աջակցություն Արցախի բողոքի ակցիա կլինի ԴԱՎԱՃԱՆԻՆ ՄԵԾԱՐԵԼՈՎ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՎԱՃԱՆ. Լուսանկար 850 միլիոն դրամ՝ Ոստիկանությանը. ավելի վաղ տրված 2 միլիարդը չի բավարարել ՀՌՕ բանակային ավիացիայի անձնակազմերը ուսումնամարզական թռիչքներ են կատարել ՀՀ լեռներում Իրանում լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցու են ձերբակալել Արցախում 7 անձ ձերբակալվել է առանց վառելիքի բացթողման կտրոնի լիցքավորում կատարելու պահանջի պատճառով Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ Կարմիր բերետավորը վաղը, նիկոլի հրահանգով, մտնելու է ամեն մեկի տուն, ինչպես թշնամին է մտնելու Մարտակերտում 32-ամյա տղամարդը այգում ծառից պարանով կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել Վարդուհի Վարդանյանի թոռնուհու 1–ամյակի արարողությունն ու հայտնի հյուրերը «Հայաստանն այս կարգի ողորմելի ղեկավար երբեք չի ունեցել». Արգիշտի Կիվիրյան Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ «Երբ արտաքին աշխարհը Նիկոլից պոկի ամեն ինչ, նրան զոհաբերելու են ինչպես շամպայնի խցան». Լիլիթ Գալստյան. Տեսանյութ Թե ինչո՞ւ էր բարբարոսների համար այս գյուղի հայկական անվանումը «վատ, սոսկալի, զազրելի», ինձ համար գաղտնիք մնաց Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական Հայկական կողմը կրակ չի բացել․ ՊՆ Հանուն ոչնչի պատերազմներ չեն լինում. ՍԻՆԹԵԶ «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի հետ. Տեսանյութ Ուշադրություն․ «Մայր Հայաստան» շարժմանն աջակցել ցանկացող իրավաբաններին հրավեր Վաղը կկայանա Գայանե Հակոբյանի դատական նիստը «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել «Եթե Փաշինյանը հայտարարել է, որ չի վիրավորվում, ինչի՞ են բերման ենթարկում». Տ. Աբրահամյան Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ԱՀ ՊՆ «Նիկոլ դավաճան» գոռալու համար քաղաքացուն բերման են ենթարկել Այս երրորդը, որ ծափ է տալիս, մասնակից չէ՞ պլանավորված պատերազմին Իրանում երկրաշարժ է եղել Թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական իմաստով Հայաստանում չկա հայկական իշխանություն. Վարուժան Գեղամյան Հրդեհ՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում Շուշի, Քարվաճառ, Գորիս-Կապան, Տիգրանաշեն, Տեղ, Տող, Աղավնո, Ջերմուկ, Սոթքի հանքը... Արարատ արտասանելու իրավունքը… Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում

Գուրգեն Արսենյանը և նրա նմանները մոլորված չեն թուրքական վտանգը չտեսնելու մասով, նրանց շահերն են տարբեր Հայաստանի շահերից

ՔՊ պատգամավոր, մասնագիտությամբ կոմերսանտ Գուրգեն Արսենյանի արտահայտած վերջին գաղափարները իսկական շոկ են առաջացրել, թե՛ Հայաստանում, և թե՛ Ադրբեջանում:

Մենք չենք նշի, թե ինչ աստիճանի վնաս են հասցրել Նիկոլ Փաշինյանն ու նրա փողոցային թիմակիցները Հայաստանին, իրենց տեսակետները ներկայացնելով: Դա լուրջ վերլուծության առանձին թեմա է:

Չենք ներկայացնի, թե ինչ աստիճանի հրճվանք է առաջացրել սույն կոմերսանտի խոսքերը Ադրբեջանում: Ընդորում, հղում անելով Արսենյանի խոսքերի վրա, ադրբեջանցիները նշում են, թե քանի դեռ Հայաստանում Արսենյանի և Փաշինյանի նման մարդիկ են կան իշխանության մեջ, պետք է շտապել Հայաստանից վերձնել մաքսիմալը: Նույն միտքը վերջերս հայտնեց նաև Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Բայց վերադառնանք հայաստանյան արձագանքներին: Այն, որ Հայաստանում միշտ եղել են Փաշինյանի և Արսենյանի նման մտածող մարդիկ կան, հայտնի է բոլորին:

Ճիշտ է, նրանք իշխանության են եկել ոչ իրենց իրական գաղափարները ներկայացնելով: Ճիշտ հակառակը, Փաշինյանն թե՛ 2018-ին, և թե՛ 2021-ին հանդես էր գալիս Արցախի ինքնորոշման գաղափարի պաշտպանության դիրքերից: Հաշվի առնելով նրա իրական տեսակետները Արցախի և արցախցիների մասին, կարող ենք ասել, որ նա թե՛ 2018-ին, և թե՛ 2021-ին կանխամտածված խաբում էր հայ հասարակությանը, քանի որ քաջ գիտակցում էր, եթե հակառակ տեսակետներով հանդես գար, ապա կպարտվեր ընտրություններում: Այսինքն, Փաշինյանի նման պահվածքը հուշում է, որ նրա այսօրվա իշխանությունն արդեն ոչ լեգիտիմ բնույթ ունի, քանզի նա իշխանության է եկել ճիշտ հակառակ թեզերն օգտագործելով:

Բայց դա խնդրի ներքաղաքական կողմն է, կա նաև բարոյական և որ ամենակարևորն է անվտանգային կողմը:

Բանն այն է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, և թե՛ Գուրգեն Արսենյանը հասկացել են, որ իրենց կյանքի բոլոր տեսակետներն ու գաղափարները սխալ են դուրս եկել: Փաշինյանն նույնիսկ խոստովանում է դրա մասին, նշում է, թե Արցախը հանձնելուց հետո, նա չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ավելին, այսօրվա ադրբեջանական մամուլը լայնորեն քննարկում է Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի խմբագրականը, որտեղ հռետորական հարցադրումով է հանդես եկել, նշելով, թող Ադրբեջանը հայտարարի, թե Հայաստանի, որ քարտեզն է ճանաչում Բաքուն: Ադրբեջանցի վերլուծաբանները ապշել են Փաշինյանի թերթի նման անմեղսունակ հարցադրման վրա: Թերթի այս պնդումը հետագայում մի քանի անգամ կրկնել է նաև անձամբ Փաշինյանը: Ճիշտ է, նա փորձում է դա անել հեգնական տոնով, սակայն դրսի խաղացողները, ադրբեջանցիների պնդմամբ, նկատել են Փաշինյանի վախերը Ադրբեջանից:

Այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ ինչու՞ նախկինում Փաշինյանը չէր վախենում, և միայն այս օրերին է սկսել վախենալ Ադրբեջանից: Նրա վերջին ասուլիսում, Փաշինյանը գրեթե բացահայտեց իր այդ «գաղտնիքը»: Լինելով գավառական գործիչ, նա վախվորած արտահայտեց այն միտքը, թե իբր ռուսական զինուժը Հայաստանում ավելի շատ ոչ թե աջակցում է, այլ սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Քանի որ նա վախեցած է հանրության արձագանքից, նա միաժամանակ հայտարարեց, թե իբր հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չկա:

Իրականում, այս միտքը արտահայտելն իրենից պահանջում են Արևմուտքից, որպես պայման՝ Փաշինյանի անվտանգությունը հետագայում ապահովելու համար:

Փաշինյանը գիտի, որ իրեն սպասում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ճակատագիրը: Ավելին, վերջինս Փաշինյանի համեմատ գոնե շատ դրական գործեր է կատարել իր երկրի համար: Սակայն նույնիսկ դա չփրկեց իրեն իշխանազրկումից, քանզի ռուս-վրացական պատերազմում պարտության համար վրացիներն այդպես էլ չներեցին նրան:

Փաշինյանն այս ամենը լավ է հասկանում, և այդ իսկ պատճառով փորձում է խուսափել Սաակաշվիլիի ճակատագրի հեռանկարից: Հենց դրա պատճառով էլ նա հայտնվել է Արևմտյան թակարդի մեջ, նրան պայման էին դրել՝ ուզում ես հետագայում ստանալ քաղաքական փախստականի կարգավիճակ, ինչպես Տիխոնովսկայան ու Սաակաշվիլին, պիտի կատարես քո գլխավոր քայլը, այն է՝ վարքաբեկես Ռուսաստանին Հայաստանում և դուրս բերես նրա զինված ստորաբաժանումները Հայաստանից: Ճիշտ է, դրանից հետո կարող է Հայաստան չլինել, Արցախի մասին խոսք անգամ չի լինի, բայց Փաշինյանն ու իր ընտանիքը կարող են ստանալ ապաստան արտերկրում, օրինակ, Փարիզում կամ Օտտավայում:

Հենց այդ տեսակետից էլ պիտի դիտարկել այսօրվա բոլոր ՔՊ-ական պատգամավորների խոսքերը՝ Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի վերաբերյալ:

Գուրգեն Արսենյանին հետաքրքիր էլ չէ, թե նախկինում կամ ներկայում Թուրքիան կսպառնա Հայաստանին, թե՝ ոչ: Իրեն կարգադրել են խոսել դրա մասին, նա արտահայտվում է: Վաղը իշխանափոխությունից հետո, միգուցե նա խոստովանի, որ որդուն բռնելուց հետո նա պատանդի կարգավիճակում է եղել, մտածելով, թե այդ ձևակերպումներով կկարողանա խաբել հետփաշինյանական իշխանություններին, սակայն չարաչար սխալվում է:

Նախ նախկինները այլևս երբեք չեն վերադառնա իշխանության, որ Արսենյանն էլ հին ժամանակները հիշելով գթասրտություն ակնկալի նրանցից, հետո արցախյան պատերազմի զոհերի գործոնը թույլ չի տա ոչ մի ապագա իշխանության գործարքի գնա նման մարդկանց հետ:

Ահա, թե ինչու է նա, վախենալով իշխանափոխությունից, իր և Հայաստանի ապագան տեսնում է բացառապես Թուրքիայի տիրապետության տակ: Իսկ Հայաստանի վերացման պարագայում, կոմերսանտը կարծում է, որ կարող է ճողոպրել արտերկիր:

Այնպես որ այն հարցադրումը, թե ինչու՞ է Արսենյանը խաբում հանրությանը Թուրքիայի մասով, պետք է որ պարզ լինի բոլորի համար: Որովհետև չի ուզում հայտնվել ապագայում պատասխանատվության առջև:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan