Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ անտեղից մենամարտելու. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
28
ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Հունվարին Հայաստանում 20.000 աշխատատեղ է փակվել Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրությունում պատկերված անձը Դոլարի առքի միջին գինը 385.39 դրամ է, վաճառքինը՝ 391.72 դրամ Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ ՌԴ ՊՆ ռազմական ուղղաթիռները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանում «ՔՊ-ն ջնջում է բոլորին». Սյուզի Բադոյան Կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը Բաքվում «ռազմական ավարի այգի» ստեղծելով՝ Ադրբեջանը ձգտում է Արցախում «սաֆարի պարկ» ստեղծել՝ հայերին վտարելով Շատ մարդիկ համոզվել են, որ ստախոսների հետ գործ ունեն, որոնք մեր երկիրը տանում են կործանման․ Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ Ադրբեջանցիները երեկ կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. աշխատանքները դադարեցվել են Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ անտեղից մենամարտելու. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան ԱԺ նախագահի լեզվից ո՞վ է քաշել․ էստեղ Պուտինի ձերբակալման մասին խոսեց, գնաց, մարզվեց, ձեռքը կոտրեց. Տեսանյութ ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն» Ոստիկանության նախկին պաշտոնյայի՝ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործը մակագրվել է Վարդգես Սարգսյանին Բոլոր սակուռասիրահարներին է նվիրվում Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին կմեկնի Բաքու Իրական էլիտա VS «օսլայած օձիքավորներ» Հերթական միջադեպը պարեկների մասնակցությամբ Ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի հատվածներում, որ 5 կմ-ոց միջանցքային տրամաբանության մեջ Նեթանյահուի փաստաբանը չի պաշտպանի նրան դատարանում, եթե դատական բարեփոխումները շարունակվեն «Երկիր Մեդիան» հնարավորություն կունենա մոտակա ժամանակները վերադառնալ հանրապետական եթեր․ Հեռուստաընկերության տնօրեն Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Ոչ միայն կտուգանեն ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնող անձանց, այլ նաև կառգրավեն ապրանքը․ ՔՊ-ական

Գուրգեն Արսենյանը և նրա նմանները մոլորված չեն թուրքական վտանգը չտեսնելու մասով, նրանց շահերն են տարբեր Հայաստանի շահերից

ՔՊ պատգամավոր, մասնագիտությամբ կոմերսանտ Գուրգեն Արսենյանի արտահայտած վերջին գաղափարները իսկական շոկ են առաջացրել, թե՛ Հայաստանում, և թե՛ Ադրբեջանում:

Մենք չենք նշի, թե ինչ աստիճանի վնաս են հասցրել Նիկոլ Փաշինյանն ու նրա փողոցային թիմակիցները Հայաստանին, իրենց տեսակետները ներկայացնելով: Դա լուրջ վերլուծության առանձին թեմա է:

Չենք ներկայացնի, թե ինչ աստիճանի հրճվանք է առաջացրել սույն կոմերսանտի խոսքերը Ադրբեջանում: Ընդորում, հղում անելով Արսենյանի խոսքերի վրա, ադրբեջանցիները նշում են, թե քանի դեռ Հայաստանում Արսենյանի և Փաշինյանի նման մարդիկ են կան իշխանության մեջ, պետք է շտապել Հայաստանից վերձնել մաքսիմալը: Նույն միտքը վերջերս հայտնեց նաև Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Բայց վերադառնանք հայաստանյան արձագանքներին: Այն, որ Հայաստանում միշտ եղել են Փաշինյանի և Արսենյանի նման մտածող մարդիկ կան, հայտնի է բոլորին:

Ճիշտ է, նրանք իշխանության են եկել ոչ իրենց իրական գաղափարները ներկայացնելով: Ճիշտ հակառակը, Փաշինյանն թե՛ 2018-ին, և թե՛ 2021-ին հանդես էր գալիս Արցախի ինքնորոշման գաղափարի պաշտպանության դիրքերից: Հաշվի առնելով նրա իրական տեսակետները Արցախի և արցախցիների մասին, կարող ենք ասել, որ նա թե՛ 2018-ին, և թե՛ 2021-ին կանխամտածված խաբում էր հայ հասարակությանը, քանի որ քաջ գիտակցում էր, եթե հակառակ տեսակետներով հանդես գար, ապա կպարտվեր ընտրություններում: Այսինքն, Փաշինյանի նման պահվածքը հուշում է, որ նրա այսօրվա իշխանությունն արդեն ոչ լեգիտիմ բնույթ ունի, քանզի նա իշխանության է եկել ճիշտ հակառակ թեզերն օգտագործելով:

Բայց դա խնդրի ներքաղաքական կողմն է, կա նաև բարոյական և որ ամենակարևորն է անվտանգային կողմը:

Բանն այն է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, և թե՛ Գուրգեն Արսենյանը հասկացել են, որ իրենց կյանքի բոլոր տեսակետներն ու գաղափարները սխալ են դուրս եկել: Փաշինյանն նույնիսկ խոստովանում է դրա մասին, նշում է, թե Արցախը հանձնելուց հետո, նա չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ավելին, այսօրվա ադրբեջանական մամուլը լայնորեն քննարկում է Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի խմբագրականը, որտեղ հռետորական հարցադրումով է հանդես եկել, նշելով, թող Ադրբեջանը հայտարարի, թե Հայաստանի, որ քարտեզն է ճանաչում Բաքուն: Ադրբեջանցի վերլուծաբանները ապշել են Փաշինյանի թերթի նման անմեղսունակ հարցադրման վրա: Թերթի այս պնդումը հետագայում մի քանի անգամ կրկնել է նաև անձամբ Փաշինյանը: Ճիշտ է, նա փորձում է դա անել հեգնական տոնով, սակայն դրսի խաղացողները, ադրբեջանցիների պնդմամբ, նկատել են Փաշինյանի վախերը Ադրբեջանից:

Այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ ինչու՞ նախկինում Փաշինյանը չէր վախենում, և միայն այս օրերին է սկսել վախենալ Ադրբեջանից: Նրա վերջին ասուլիսում, Փաշինյանը գրեթե բացահայտեց իր այդ «գաղտնիքը»: Լինելով գավառական գործիչ, նա վախվորած արտահայտեց այն միտքը, թե իբր ռուսական զինուժը Հայաստանում ավելի շատ ոչ թե աջակցում է, այլ սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Քանի որ նա վախեցած է հանրության արձագանքից, նա միաժամանակ հայտարարեց, թե իբր հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չկա:

Իրականում, այս միտքը արտահայտելն իրենից պահանջում են Արևմուտքից, որպես պայման՝ Փաշինյանի անվտանգությունը հետագայում ապահովելու համար:

Փաշինյանը գիտի, որ իրեն սպասում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ճակատագիրը: Ավելին, վերջինս Փաշինյանի համեմատ գոնե շատ դրական գործեր է կատարել իր երկրի համար: Սակայն նույնիսկ դա չփրկեց իրեն իշխանազրկումից, քանզի ռուս-վրացական պատերազմում պարտության համար վրացիներն այդպես էլ չներեցին նրան:

Փաշինյանն այս ամենը լավ է հասկանում, և այդ իսկ պատճառով փորձում է խուսափել Սաակաշվիլիի ճակատագրի հեռանկարից: Հենց դրա պատճառով էլ նա հայտնվել է Արևմտյան թակարդի մեջ, նրան պայման էին դրել՝ ուզում ես հետագայում ստանալ քաղաքական փախստականի կարգավիճակ, ինչպես Տիխոնովսկայան ու Սաակաշվիլին, պիտի կատարես քո գլխավոր քայլը, այն է՝ վարքաբեկես Ռուսաստանին Հայաստանում և դուրս բերես նրա զինված ստորաբաժանումները Հայաստանից: Ճիշտ է, դրանից հետո կարող է Հայաստան չլինել, Արցախի մասին խոսք անգամ չի լինի, բայց Փաշինյանն ու իր ընտանիքը կարող են ստանալ ապաստան արտերկրում, օրինակ, Փարիզում կամ Օտտավայում:

Հենց այդ տեսակետից էլ պիտի դիտարկել այսօրվա բոլոր ՔՊ-ական պատգամավորների խոսքերը՝ Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի վերաբերյալ:

Գուրգեն Արսենյանին հետաքրքիր էլ չէ, թե նախկինում կամ ներկայում Թուրքիան կսպառնա Հայաստանին, թե՝ ոչ: Իրեն կարգադրել են խոսել դրա մասին, նա արտահայտվում է: Վաղը իշխանափոխությունից հետո, միգուցե նա խոստովանի, որ որդուն բռնելուց հետո նա պատանդի կարգավիճակում է եղել, մտածելով, թե այդ ձևակերպումներով կկարողանա խաբել հետփաշինյանական իշխանություններին, սակայն չարաչար սխալվում է:

Նախ նախկինները այլևս երբեք չեն վերադառնա իշխանության, որ Արսենյանն էլ հին ժամանակները հիշելով գթասրտություն ակնկալի նրանցից, հետո արցախյան պատերազմի զոհերի գործոնը թույլ չի տա ոչ մի ապագա իշխանության գործարքի գնա նման մարդկանց հետ:

Ահա, թե ինչու է նա, վախենալով իշխանափոխությունից, իր և Հայաստանի ապագան տեսնում է բացառապես Թուրքիայի տիրապետության տակ: Իսկ Հայաստանի վերացման պարագայում, կոմերսանտը կարծում է, որ կարող է ճողոպրել արտերկիր:

Այնպես որ այն հարցադրումը, թե ինչու՞ է Արսենյանը խաբում հանրությանը Թուրքիայի մասով, պետք է որ պարզ լինի բոլորի համար: Որովհետև չի ուզում հայտնվել ապագայում պատասխանատվության առջև:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan