ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան
Դիտել նաև
Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից
Ահա թե բանն ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները. Զախարովան՝ Փաշինյանին
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ
Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
«Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ
Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Այս մասին հայտնում է eadaily.com-ը՝ վկայակոչելով Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր գրասենյակին։
Այցը տեղի կունենա այս շաբաթ։ Այն կունենա տարածաշրջանային բնույթ։ «Այցը երկու երկրների պաշտոնական անձանց միջեւ կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների մաս է կազմում: Այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը մտքեր կփոխանակի բարձրաստիճան անձանց հետ տարածաշրջանի անվտանգության ոլորտում տեղի ունեցող զարգացումների եւ այդ երկրների հետ ՆԱՏՕ-ի գործընկերության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այցի ստույգ ամսաթիվը չի նշվում։