Շքեղ հարսանիք՝ «Օջախ»-ում. Ոստիկանության «սիմվոլ» Նելլի Դուրյանի խնամին Զեյթունցի Գրիշիկի քույրն է
«Հրապարակ» թերթը գրում է.«Օրերս քաղաքական էլիտայի օրրան «Օջախ» ռեստորանում կայացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանի դստեր հարսանիքը։
Շքեղ հարսանիքին մասնակցել են ոստիկանության ողջ վերնախավը, քաղաքական դեմքեր։ Բայց ամուսնությունն ուշագրավ է հատկապես նրանով, որ ոստիկանության «սիմվոլ» Դուրյանի դուստրը՝ Մարիան, ամուսնացել է հայտնի քրեական հեղինակություն Զեյթունցի Գրիշիկի քրոջ որդու՝ Ռոբերտի հետ։ Դուստրն էլ մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Ամերիկյան համալսարանը։
Դուրյանի որդին՝ Մարատը, ով Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի փեսան է, ևս իրավաբան է, եղել է Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ, ապա Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով 2016թ․ նշանակվել է ՊԵԿ քննչական վարչության պետ»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: