Անիում իշխանության համար պայքարն ընթանում էր մինչեւ վերջ, մինչեւ ավիրվելը։ Բոլորը բոլորին ատում ու մեղադրում էին

Անիում իշխանության համար պայքարն ընթանում էր մինչեւ վերջ, մինչեւ ավիրվելը։ Բոլորը բոլորին ատում ու մեղադրում էին։
Հակամարտող երեք հիմնական հատված կար' բյուզանդամետ, վրացամետ ու արաբամետ։ Առաջին երկուսը քաղքեդոնականներն էին ու մի հատվածը փորձում էր խաղաղապահներ հրավիրել Վրաստանից, մյուսը' Կոստանդնուպոլսից, հակաքաղքեդոնականները' Բաղդադից։
Վերջը մի հատվածը հրավիրեց սելջուկներին' «ոչ մեզ, ոչ ձեզ» բանաձեւով։
Հետո հիմնական զանգվածը հայտնվեց Լեհաստանում ու այնտեղ էլ էին իրար միս ուտում։
Ինչպես տեսնում ենք, չկար սուվերենության գիտակցությունը կրող հատվածը, որն իմանար, թե ինչ էր ուզում ու իմանար ում հետ ինչ է պայմանավորվում։
Հիմա պատմությունը կրկնվում է, նորից սելջուկներին են ուզում հրավիրել։ Հայաստանը հասկացանք, ավանդույթներն է շարունակվում, բայց Արցախն էլ են նույն հակամարտության մեջ ներքաշել։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից