Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Հույս ունեմ, որ առաջիկա ժամերին Արցախի ներքաղաքական հարցերը կկարգավորվեն, և կկենտրոնանանք գլխավոր անելիքի վրա. Իշխան Սաղաթելյան

«Վերջին օրերին Արցախի հերոսական ժողովուրդը մեկ անգամ ևս փաստեց, որ չնայած բոլոր դժվարություններին և զրկանքներին, պատրաստ է պայքարել իր ապրելու իրավունքի, հայկական Արցախի՝ իր հայրենիքի համար: Արցախի քաղաքական վերնախավը չպետք է կատարի քայլեր, որը կկոտրի ժողովրդի ոգին, կստեղծի նոր ճգնաժամ և ժողովրդին կտանի հուսալքության: Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կենսական անհրաժեշտություն է, և առանց հստակ հաշվարկների և երաշխիքների չմտածված քայլերը կբերեն նոր ճգնաժամ՝ իր բոլոր հետևանքներով, իսկ մենք սխալվելու ռեսուրս այլևս չունենք: Արցախում անհրաժեշտ է քաղաքական-հասարակական բացառիկ համախմբում։ Համախմբում ոչ թե ինչ որ անձի կամ ուժի շուրջ, այլ Արցախը հայկական պահելու, թշնամու հայադավ ծրագրերի դեմ միասնական պայքարելու գաղափարի շուրջ։ Այսօր ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջին կարևոր քայլը դա է։ Թե ով որքան է հավատարիմ այդ գաղափարին, պետք է դատել կոնկրետ գործերից, որոշ հարցերի պատասխան կտա նաև ժամանակը։

Արցախը քաղաքական հաշվարկների, անձնական հավակնությունների, տարբեր հաշիվներ պարզելու տեղ չի: Արցախը պետք է դառնա նոր վերածննդի, համախմբման և դիմադրության օջախ, որի կողքին անվերապահ պետք է կանգնի ողջ հայ ժողովրդը ՀՀ-ում և Սփյուռքում։ Արցախում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի իրական ընդդիմադիր դաշտում չպետք է դառնան նոր պառակտումների պատճառ։ Ես ըմբռնումով եմ մոտենում հնչեցված բազաթիվ հարցադրումների, բայց ամեն դեպքում անընդունելի է այն անիմաստ գզվռտոցը, որը այս պահին կա իրական ընդդիմադիր-ազգային դաշտում։

Մեր միակ վեճը և քննարկումները այս պահին պետք է լինի ինչպես մեկտեղել մեր ողջ կարողությունները, ինչ ծրագրով դուրս գալ այս իրավիճակից։ Վստահեցնում եմ Ձեզ՝ Հայաստանում և Արցախում մեր ժողովուրդը այլ բան մեզանից չի ուզում տեսնել և լսել, մեր հայրենակիցներին հետաքրքիր չէ որեւէ մեկի քաղաքական ռեյտինգը, անցյալը կամ ապագան, մարդիկ ուզում են համախմբում՝ ուժի կենտրոն, որը կարող է մեր գոյաբանական հարցերը լուծել։ Հետեւաբար կոչ եմ անում վերադառնալ մեր գլխավոր օրակարգին՝ Դիմադրություն հայ ժողովրդի թշնամիներին` նրանց շահերը սպասարկող «հայկական» ուժերին։ Վերականգնենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, վերջինիս շուրջ հունավորենք մեր պայքարը և գնանք առաջ։

Ես հույս ունեմ, որ առաջիկա ժամերին Արցախի ներքաղաքական հարցերը կկարգավորվեն, և կկենտրոնանանք գլխավոր անելիքի վրա: ՀՅԴ-ն, իբրև Արցախում ներկայացված խորհրդարանական ուժ, Արցախի Հանարապետությունում, ՀՀ ում և ամենուր առաջնորդվում է վերը նշված սկզբունքներով, և մենք ամեն ջանք գործադրելու ենք այդ միասնությունը ունենալու համար»:

Հիշեցնենք, որ նախօրեին լուրեր էին պտտվում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության մասին, որը ավելի ուշ հերքեց անձամբ Ռուբեն Վարդանյանը:

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan