Պետդեպի խոսնակը չի ողջունել և անգամ չի մեկնաբանել Փաշինյանի որոշումը հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից. Տեսանյութ

Դիտել նաև
ՌԴ խաղաղապահ զորակազմը ջանքեր է գործադրում իրավիճակը վերահսկելու և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ. Տ. Աբրահամյան
ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ ՌԴ փոխարտգործնախարար
Նախկին ԱԱԾ-ականները պահանջում են Փաշինյանից ստորագրել ՀԱՊԿ-ի ռազմական օգնության մասին փաստաթուղթը
Փաշինյանը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Ալիևի նախօրեին արված հայտարարությանը
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը իր ճեպազրույցում ձեռնպահ է մնացել մեկնաբանել հայ-ռուսական հարաբերությունները։
«Հայաստանի կառավարությունն է, որ կարող է խոսել այս հարցում իրենց դիրքորոշման մասին»,-ասաց Փրայսը՝ պատասխանելով այն հարցին, որ «Հայաստանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի գլխավորած զորավարժությունները: Նախկինում լսել էինք նաև, որ հայ պաշտոնյաները խոսում էին այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը փորձում իրենց ներքաշել Բելառուս-Ռուսաստան կոալիցիա: Սա այն է, ինչ ձեր տպավորությամբ Ռուսաստանը փորձում է անե՞լ Հարավային Կովկասում»:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին իր ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չի համարվում»:
Zham.am