Հունվարի 12-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցից ուղիղ 102 օր առաջ դաժանաբար սպանվեց Ավետիսյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքը

2015 թվականի հունվարի 12-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցից ուղիղ 102 օր առաջ, Թուրքիային սահմանակից Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 հասցեում տեղի ունեցավ սարսափելի ոճրագործություն՝ դաժանաբար սպանվեց Ավետիսյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքը (երեխան՝ Սերյոժան, մահացավ դեպքից մեկ շաբաթ անց)։
Ոճրագործությունից մի քանի օր անց Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը թվով 102 երկրների ղեկավարների պաշտոնապես հրավիրեց 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայում տոնելու Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակը (որը մինչ այդ նշում էին մարտին):
Սպանությունը կատարելու մեջ մեղադրվում եւ այնուհետեւ դատապարտվում է 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վ. Պերմյակովը։
Հայաստանում ընդհանրապես, եւ Գյումրում մասնավորապես սկսվում են բողոքի ակցիաներ ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ, որոնք ղեկավարողների առաջին շարքերում Գյումրու հայտնի սորոսականերից Լեւոն Բարսեղյանն էր։
2015 թվականի ապրիլի 24-ին, Թուրքիան նշում է Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակը։ Միջոցառմանը մասնակցում են 21 երկրների առաջնորդներ եւ շուրջ 50 երկրներից ներկայացուցիչներ՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Իռլանդիայի, Իրաքի նախագահները, Քաթարի էմիրը, Ավստրալիայի վարչապետը, Նոր Զելանդիայի վարչապետը, Ուելսի արքայազն Չարլզը (այժմ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III), Ռուսաստանի պետդումայի խոսնակը եւ այլն։
Միջոցառմանը մասնակցելուց հրաժարվել էր Հռոմի Պապը...
2015 թվականի ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան են ժամանում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի եւ Կիպրոսի նախագահները, ինչպես նաեւ շուրջ 60 երկրների ներկայացուցիչներ։
Հ.Գ.
Is fecit, cui prodest!
Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից