Մի շարք ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ն ՍԴ է դիմելու

Դիտել նաև
Դադարեցվել է ՀՀ ID քարտերի տրամադրումը Արցախի բնակիչներին
«Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են անելու». Ալեն Սիմոնյանը՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի՝ Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին. Տեսանյութ
Անկարան ամեն բան անելու է, որ թեմայից դուրս մնա
Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը կալանավորվեց
Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի գործով ձերբակալված «Մեդլայն Կլինիկ»-ի տնօրենը կալանավորվել է
Ազգային ժողովի խորհուրդը նախագիծ է շրջանառության մեջ դրել, ըստ որի՝ դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Իշխան Սաղաթելյանի, Արմեն Գևորգյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Էլինար Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արգիշտի Գևորգյանի, Գեղամ Մանուկյանի, Քրիստինե Վարդանյանի, Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Անդրանիկ Թևանայանի, Աշոտ Սիմոնյանի, Արմեն Չարչյանի, Ասպրամ Կրպեյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի, Արթուր Խաչատրյանի, Արեգնազ Մանուկյանի, Գեղամ Նազարյանի, Զեմֆիրա Միրզոևայի լիազորությունները դադարեցնելու հարցով։
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ունի 29 պատգամավոր։ ԱԺ խորհրդի դիմումը վերաբերում է միայն 22–ին։