Փաշինյանի և Ալիևի երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի միակ հնարավոր ընտրությունը պայքարն է․ Ռուբեն Վարդանյան
Դիտել նաև
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան
Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ
Արցախի հանձնումը խրախուսելով՝ Մակրոնը «ճանապարհ էր հարթում ՀՀ-ի բարգավաճման» համար, թե պատժում էր մեզ (տեսանյութ)
Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա
Արցախի պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքական իրավիճակին․ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։
Պետք է պայքարել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա։
Պայքարել Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, որոնք վերջին ընտրություններում քվեարկել են քաղաքական այն ուժերի օգտին, որոնք իրենց ծրագրերում հայտարարել են Արցախին լիակատար աջակցության մասին։
Պայքարել Սփյուռքի ակտիվ աջակցությամբ, որը ծայրահեղ իրավիճակներում միշտ հայրենիքի կողքին է եղել։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը կանգնել Արցախի կողքին՝ պաշտպանելով Արցախը բնաջնջումից և բռնազավթումից»։