Միայն 3 իրար հակասող միտք երեկվա ասուլիսից
Միայն 3 իրար հակասող միտք երեկվա ասուլիսից, որ ի ցույց է դնում այսօրվա իշխանության ողջ թշվառությունն ու արկածախնդիր էությունը
- Թեև Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է, բայց ՌԴ-ն էլ Հայաստանի անվտանգության երաշխավորն է(այսինքն, ըստ իշխանության, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգության պատասխանատուն ՌԴ-ն է)։
- Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի եաշխավորում Հայասանի անվտանգությունը, այլև ընդհակառակը, սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար։
- Մեզ համար ընդհանուր առմամբ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են։
Ստացվում է, որ մեզ համար « բացարձակ արժեքների» անվտանգության երաշխավորը ոչ թե մենք, այլ Ռուսաստանն է, որի ռազմական ներկայությունը « սպառնալիք է ստեղծում» այդ արժեքների համար։ Այս տրամաբանությամբ, չլինի այդ երաշխավորը, չեն լինի այդ արժեքները, հետևաբար չի լինի սպառնալիք․․․
Փորձագետ Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից