Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի...

«Պահը դարակազմիկ է»․ Րաֆֆի Հովհաննիսյան

 «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը 26 օր է, ինչ նեղլիկ ու ոլորապտույտ ճանապարհը, որը միացնում է Հայաստանը չճանաչված Արցախի Հանրապետության հետ (նաև անվանում են Լեռնային Ղարաբաղ կամ «Նագոռնի Կարաբախ»), փակված է պետական հովանի ունեցող ադբեջանցի ակտիվականների կողմից։ Ռուս խաղաղապահները, որոնք լիազորված են անխափան պահպանելու մարդասիրական միջանցքը, չեն միջամտում։ Եվրոպացի դիտորդներ չեն հայտնվում։ Սննդի և դեղորայքի մուտքը Արցախ արգելված է։ Հանրապետությունը ոչ միայն չճանաչված, նաև մեկուսացված է աշխարհից։ Լաչինի միջանցքը,- այդպես կոչվում է այն բանից հետո, երբ 1992-ին՝ որպես ՀՀ առաջին արտգործնախարար, բանակցեցի դրա բացման շուրջ,- միակ, վերջին ու անհետացող վայրն է, որի միջոցով Արցախի 150.000 հայերը, նրանցից 30.000-ը՝ երեխաներ, գոյատևում են 2023 թվականի այս անողոք ձմռան օրերին։

Մինչ Ռուսաստանը և Արևմուտքի շերտերը՝ յուրաքանչյուրն իր հերթին, կձիավարեն Ուկրաինայում և անդին՝ հետաձգման կամ ամփոփման համար, բնականաբար, ուշադրության նվազ պաշարներ են մնում այս վաղնջական հայկական երկրամասի համար, որը մեկ դար առաջ «բաժանիր, որ տիրես» եղանակով Ստալինը նվիրեց Խորհրդային Ադրբեջանին, ապաև վերականգնվեց հայ մեծամասնության կողմից՝ 1991 թվականին Հայաստանի և Ադրբեջանի անկախության հռչակմանը զուգահեռ։ 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանը խախտեց միջազգային երկարատև զինադադարը և Թուրքիայի զինված ուժերի, Սիրիայից իսլամական պետության զինյալների, պակիստանցի վարձկանների և իսրայելական թռչող անօդաչու սարքերի օգնությամբ նախաձեռնեց անակնկալ ու արյունոտ մի զավթողական պատերազմ թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ։ Շարունակվելով մինչ օրս, ի հեճուկս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերին կնքված հրադադարի, Բաքվի՝ «Հրո երկրի» (արդարև, Արցախի կուսական բնությունը տեղ-տեղ հրո ճարակ դարձավ արգելված քիմիական նյութով՝ սպիտակ ֆոսֆորով ռմբահարվելու հետեւանքով) զինված ագրեսիան պատճառեց ավելի քան 5000 հայ զոհեր, Հայաստանի և Ղարաբաղի ինքնիշխան տարածքների հարյուրավոր քառակուսի մղոնների բռնազավթում՝ ներառյալ տասնյակ քաղաքներ, գյուղեր, դպրոցներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ և մշակութային ժառանգության այլ արժեքներ, ինչպես նաև ցայսօր Բաքվում պահվող անթիվ ռազմագերիներ ու առևանգված քաղաքացիներ։

Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայությունը, մշտադիտարկման փորձնական եվրոպական առաքելությունը և մրցակից ռուսական ու արևմտյան թվացյալ խաղաղության ծրագրերն ապացուցեցին միայն դեպի առաջ ընդհանուր ճամփա դարբնելու սեփական անկարողությունը՝ մանավանդ հաշվի առնելով Ադրբեջանի՝ չափ ու սահման չունեցող առավելապաշտությունը և զգետնված, կապիտուլացված հայկական վարչախմբի թուլամորթությունը, որը պատրաստ է իր իշխանությունը պահելու համար հանձնել ամեն ինչ: Թեկուզև անհավանական՝ հակասությունների մեջ, բայց պատասխանատու միջազգային հանրությունը միգուցե կարողանա հաղթահարել իր իսկ գերխտացումը՝ լինի դա մարտավարական, թե տեկտոնիկ, և դիտարկել հետևյալ քայլերը.

- Առաջարկել և գործադրել Լեռնային Ղարաբաղի համար ՄԱԿ-ի մանդատը՝ ապահովելու նրա ազատությունը, ազգային ինքնությունն ու ինքնորոշումը, և նրան փրկելու առերեւութորեն մոտալուտ ցեղասպանությունից։ - Դատարանի առջև կանգնեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայ և այլազգի ժողովուրդների դեմ ապացուցված պատերազմական ոճիրների, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների համար։ - Դադարեցնել Հայաստանի դեմոկրատ դարձած մանր բռնապետ Նիկոլ Փաշինյանի արհեստական շնչառությունը և բացել այս բազմաչարչար երկրում քաղաքացիական իրավունքների, օրենքի իշխանության և մարդկային հույսի մի ճշմարիտ դարաշրջան։

- Հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և երաշխավորել բոլոր օտար ուժերի դուրսբերումը նրա տարածքից, Ադրբեջանից բոլոր ռազմագերիների վերադարձը և մշակութային ժառանգության վերականգնումը հարևան երկրներում։

- Վերալիցքավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի օպերատիվ հովանավորությունը և եռակողմ համագործակցությունը, որը կենթադրեր առաջխաղացում՝ համաշխարհային ճգնաժամերի առավել լայն վերաքննման ճանապարհով:

- Խրախուսել Թուրքիայի հաջորդ վարչակազմին (գործողը ցույց է տվել իր ակնհայտ անճարակությունն ու ուրացող չկամությունը)՝ ճանաչելու հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Հայրենազրկումը, հատուցելու դրա համար, ապաև կանոնակարգելու հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։ - Իրանի հետ կյանքի կոչել աշխարհաքաղաքական խոսույթի մի նոր մակարդակ, մինչ իր վարչակազմը հաղորդակցության նույն վերափոխումը կկատարի անմիջապես և համապարփակ, իր իսկ հասարակության հետ։ Լեռնային Ղարաբաղն իր 150.000 քաղաքացիներով այժմ մահվան դռան մոտ է՝ աշխարհի անտարբեր հայացքի ներքո: Իրականում քաղաքակրթությունն ինքն է դարձյալ բարձրանում զոհաբերության խորանը։

Ինչպես 1453 թվականին էր՝ Կոնստանդնուպոլսի պաշարման ժամանակ, տարածաշրջանների, երկրամասերի և արժեքային համակարգերի ճակատագիրը ճոճվում է հավասարակշռության փխրուն նժարի վրա։

Պահը դարակազմիկ է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan