Մանկավարժները դասադուլ են սկսել. Տեսանյութ. Թարմացված
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժները դասադուլ են սկսել: Այսօր, սեպտեմբերի 26-ին, նրանք իրենց ֆեյսբուքյան էջում տեղեկացրել են այդ մասին և հայտարարություն տարածել, որում ասվում է.
«2017թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ծնողական խորհրդի նախագահների նիստ, որում որոշվեց ս/թ սեպտեմբերի 26-ից սկսել անժամկետ դասադուլ: Մեր պահանջներն են՝ դպրոցի հիմնանորոգում և անհապաղ տարրական դպրոցի տեղափոխում մոտակա դպրոց»:
Նրանք նաև հատուկ հրավերներ են ուղարկել ԶԼՄ-ներին:
Zham.am