Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: