Հայաստանում մեկնարկեց ձմեռային զորակոչը
Դիտել նաև
2024 թվականի հունվարի 8-ից հանրապետությունում կմեկնարկի ձմեռային զորակոչը. Տեսանյութ
2024 թվականի հունվարի 8-ից հանրապետությունում կմեկնարկի ձմեռային զորակոչը. Տեսանյութ
Հայտնի են 2023-ի ձմեռային զորակոչի ժամկետները
Կառավարությունը 12 քաղաքացիների ամառային զորակոչից տարկետում տվեց, 14-ին՝ ազատեց ծառայությունից
Ձմեռային զորակոչը կիրականացվի հունվարի 9-31-ին, զորացրումը՝ փետրվարի 8-ից մարտի 31-ը
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկել է տարվա առաջին զորակոչը, որին ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ: Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են՝ միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով և ծաղկեդրմամբ:
Օրհնության կարգ է կատարել թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:
Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան են մեկնել բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով: