Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում Ինչ նվեր է Փաշինյանը տարել Էրդողանին Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին
5
Ճիշտը չգնալն էր․ Փաշինյանը չի հասկացել Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել․ Վարդան Օսկանյան Ճիշտ է՝ Ալիևը հրապարակավ չի ասել՝ ճանաչում է ՀՀ 29 800 քկմ տարածքը, բայց չի առարկել. Միրզոյան. Տեսանյութ Հանուն ոչնչի պատերազմներ չեն լինում. ՍԻՆԹԵԶ «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի հետ. Տեսանյութ Ուր են տանում Հայաստանը․ քննարկում. Տեսանյութ Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Պատերազմ Արցախում
Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենամեծ ցավը.այն ոչ ոքի չեմ ցանկանա, անգամ Աշոտի մորը. Գայանե Հակոբյան. Տեսանյութ Իրանի քաղաքացին թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար Հայաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Ադրբեջանը ցույց է տվել հայ գերիներին. Տեսանյութ Արդարության զգացողություններ ունեմ, մնացածը` հետո. Գայանե Հակոբյան. Տեսանյութ Աշոտ Փաշինյանի ցինիկ դիմախաղը, գրառումները և ջանասեր առարկությունները գալիս են ապացուցելու, որ ոչ միայն հոր արժանի զավակն է, այլ ավելին` գերազանցելու է հորը` պետական դավաճանին Գոհունակությամբ զեկուցում է հայերի աղետի հովանավորներին՝ գերազանց կատարման մասին Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է Թմրամոլ սերունդը հայրենիք չի ունենում, եղածը չի պահում, սերունդ չի տալիս.ինչո՞ւ է թմրամոլությունը ՀՀ֊ում բարձր հովանավորության տակ և ում է դա ձեռնտու.Ղևոնդյան Նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել, ծանր հանցագործություն է եղել. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ Հաստատում եմ՝ ինձ զանգել է Վիգեն Ազատյանը. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ «Ու սա վարում է ՀՀ արտաքին քաղաքականությունը». Սևակ Հակոբյան Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում 31-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա տղային ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ԵՄ-ն ջանքեր է ներդնում. Միրզոյան. Տեսանյութ Ճիշտը չգնալն էր․ Փաշինյանը չի հասկացել Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել․ Վարդան Օսկանյան Շանը խոշտանգողը պատժվել է Եթե անգամ Գայանեն ու Աշոտը հաշտվեն, իրավական առումով գործը շարունակվելու է. պաշտպան. Տեսանյութ Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը Մարդկային ուղեղում չի տեղավորվում, երբ Անկարայում քծնում ես Ալիևին ու Էրդողանին. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Ու՞ր էր Թուրքիայում գլխավոր սատանայապետը․ Նաիրա Մելիքյան. Տեսանյութ Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ Ադրբեջանցին կկանգնի ՀՀ դատարանի առաջ՝ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացու՝ ԶՄՊԿ պահնորդի սպանության համար Ո՞ր անուղեղն է Նիկոլին խորհուրդ տվել բարեւել Իմամին․ ընդդիմադիրը՝ Արարատ Միրզոյանին. Տեսանյութ Իրական մանդատը Խաղաղության պայմանագրի մեջ կա՞ հստակ թիվ քանի անկլավ է հանձնվելու. Խամոյանը՝ ԱԳ նախարարին. Տեսանյութ Կարմրուկով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում «Թուրք մրցակցիս հաղթել եմ նոկդաուններով». Բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյան Ինչ նվեր է Փաշինյանը տարել Էրդողանին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է. Բայրամով Ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ Արցախի ՊԲ

Ինչ ենք անում մենք՝ բացի աղետին սպասելուց. Վահե Հովհաննիսյան

Ինչ ենք անում մենք՝ բացի աղետին սպասելուց

Մաս 1

Մենք հիմա բոլորս սպասում ենք ողբերգության. ի՞նչ ծավալներով, ի՞նչ դրսևորումներով և ո՞ր ամսին. չգիտենք։ Բայց սպասում ենք այդ ողբերգությանը։

Սպասում է իշխանությունը, սպասում է Նիկոլը, սպասում են բոլոր մտահոգ-մտածող մարդիկ, սպասում են մտածելու անունակները, ինտուիտիվ՝ սպասում է լայն հասարակությունը, նույնիսկ եթե քեֆ-անտարբերության մեջ է, սպասում է ընդդիմությունը։

Սպասում են Արցախի տեղը չիմացողները և Արցախի շնորհիվ կայացած-լռողները։ Սպասում են նրանք, ովքեր շատ լավ հասկանում են, որ ողբերգությունն Արցախով չի ավարտվելու է, այլ միայն սկսվելու է։ Իսկ եթե բոլորը սպասում են աղետի, այն անպայման գալու է։ Աղետը, ցավոք, ունի այդպիսի հատկություն։ Բայց սա պետական մտածողություն չէ, սա քաղաքական և քաղաքացիական պատասխանատվություն չէ։ Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե ողբերգությանը սպասելը, այլ՝ ողբերգությունից խուսափելը։

Դուրս գալ քաոտիկ վիճակից

Շատ արագ պետք է դուրս նախաաղետային քաոսից։ Սա է այսօր ամենակարևոր խնդիրը։ Մեր ամեն ինչը քաոտիկ է, նույնիսկ՝ սրտացավ մտահոգություններն ու գրագետ առաջարկները։ Դրանք հիմնականում անհասցե են ու կորում են։

Պետությունը, պետական ինստիտուտները, քաղաքական-հանրային միավորները պետք է դուրս գան ողբերգություն սպասողի հոգեվիճակից։

Հասկանանք՝ ինչ ունենք։ Հասկանանք՝ ինչից է պետք սկսել և ուր գնալ։ Ո՞ր օրերի, ո՞ր շաբաթների համար ի´նչ խնդիրներ ենք դնում։ Սա հավասարաչափ վերաբերում է և´ պետական համակարգին, և´ ընդդիմադիր միավորներին, և´ Արցախի իշխանություններին, և´ հանրային գործիչների այն գրագետ շերտին, որը հոգնել է բոլորի անէֆեկտիվությունից։

Քաոսը մեր թշնամին է. քաոսում արվում են սխալներ, քաոսում աննկատ հետապնդվում են անձնական շահեր, թշնամին ֆիքսում է մեր քաոսը, անելիքի չիմացությունը։ Քաոսը վերջում վերածվելու է պանիկայի։

Ամենակարևոր ու առաջին խնդիրը մթնոլորտի փոփոխությունն է։ Ռացիոնալ գաղափարներ ու գրագետ մարդիկ կան և´ իշխանությունից դուրս, և´ իշխանության մեջ։ Պետությունը պետք է դարձնել գրագետ և ռացիոնալի պահանջատեր։ Դա պետք է անի կամ իշխանությունը՝ իր ներսում գտնելով ռեսուրս և ընտրելով նոր ղեկավարություն, կամ ընդդիմությունը՝ նոր առաջնորդությամբ։ Առաջնորդության էությունը հենց դա պիտի լինի՝ քանդվող պետականության և քաոսի կասեցումը, ռացիոնալի և պետական մտածողության գերիշխումը։ Ով և ովքեր կանեն՝ կերևա։ Ճիշտ այնպես, ինչպես՝ ով և ինչ չարեց։ Բայց դրա մասին՝ հետո։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan