Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից․ Շարմազանով

Դիտել նաև
«Պերաշկի, խմած շշով քնածը խոսում է լրջությունից». Շարմազանով
Ոչ, պարոն Նիկոլ, մեր ամենամեծ ներքին խնդիրը պոպուլիստ ու իզմ չունեցող ռեժիմն է․ Էդուարդ Շարմազանով
«Լսում ես, արա». Շարմազանովը՝ Սասուն Միքայելյանին
Երբ կձևավորվի ազգային իշխանություն, այն ժամանակ էլ մեզ հետ հաշվի կնստեն բոլորը. Շարմազանով
ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտությունը մտնում է նոր փուլ․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Դուք ոչ թե հակառուսական եք, այլ՝ պրոթուրքական։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից։
Նման գործողություններն անթույլատրելի ու դատապարտելի են։ Դա ուղիղ հարված է նախ և առաջ ՀՀ անվտանգային շահերին։ Կրկնակի դատապարտելի է ռեժիմի պասերով խաղերը սրանց հետ։
Նիկոլ, ինչու՞ ձայն չես հանում։ Դուք էիք հայտարարում, որ «ամենից պրոռուսական իշխանություն եք»։ Դուք ոչ պրոռուսական եք, ոչ էլ առավել ևս ՝պրոհայկական։
Դուք պրոթուրքական ռեժիմ եք ու վերջ։
Վաղն Էրդողանին ու Ալիևին պետք լինի, դուք ու ձեր «հաճախորդները» կդառնաք նորից «պրոռուսական»»։