Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից երեք հիվանդներ են տեղափոխվել Հայաստան
Դիտել նաև
Օկուպացված Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա
Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ)
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին
Փաստորեն, Ալիևը սրա համար ցուլ ա
Երևան՝ թանկացած կարմիր կետագծերով օրեր (տեսանյութ)
Արցախից երեք հիվանդներ՝ ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ։
Հիշեցնենք, որ Արցախն արդեն 27 օր է գտնվում է շրջափակման մեջ: