Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը» Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է
18
Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ գլոբալ կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են Հերթական կրակոցները՝ այս անգամ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ կա զոհ և վիրավոր Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը Փաշինյանն ու իր աջակիցները հասան այն բանին, որ Ռուսաստանը հրաժարվում է հայկական գյուղմթերքից Հրապարակվել է Թրամփի դեմ մահափորձի տեսավերլուծությունը Տոյվո Կլաարը թողնում է պաշտոնը, հայտնի է նրան փոխարինողը Պատերազմ Արցախում
Չեխովի 25 հասցեն է` միջանկյալ ասֆալտապատման աշխատանքներից հետո (տեսանյութ) Երևան, շատրվանը` դիտահորից (տեսանյութ) Էպիդեմիոլոգիական աղետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բելինսկու անվան դպրոցի անմիջապես կողքը։ Ամենավատ բանն, ինչը կարող էր կատարվել Հայաստանի հետ, արդեն կատարվում է․ Հայաստանը դարձել է երկրորդ Լիբանան Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները Երկրաշարժը Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը» Քաղաքային ՔՊԿ-ական իշխանությունը չկարողացավ գոնե աղբահանության խնդիրը կարգավորել (տեսանյութ) «Ռոսսելխոզնադզորի այս հրահանգը քաղաքական է»․ Գագիկ Համբարյան ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ գլոբալ կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Սպորտում նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ զորակոչից տարկետում կստանան 34 մլն դրամ՝ Քաղավիացիայի կոմիտեի դասընթացների ու գործուղումների համար Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի․ «Հետք» Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են Բայդենը վարակվել է կորոնավիրուսով Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ» ՔԿ-ն կիրանցի անչափահասներին մի քանի անգամ կանչել է հարցաքննության Դանիբեկյանի պատմությունը թող հերթական դասը լինի բոլոր դատավորների համար․ Ռուբեն Մելիքյան Հերթական կրակոցները՝ այս անգամ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ կա զոհ և վիրավոր Սրբազանը հավաք է հրավիրել Սուրբ Աննա եկեղեցու բակում. ինչ է սպասվում Աշակերտների թիվը նվազել է․ դարձյալ դպրոց է փակվում Բաքուն և Երեւանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատե՞ն Հորդառատ անձրևը հեղեղել է Երևանի մետրոյի Շենգավիթ կայարանը.Տեսանյութ Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը Փաշինյանն ու իր աջակիցները հասան այն բանին, որ Ռուսաստանը հրաժարվում է հայկական գյուղմթերքից Նախորդ զիջումները փորձաշրջան էին, զիջումները նոր են սկսում․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Բաց նամակ Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին

Բաց նամակ Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին

Հարգելի Գարիկ և Սոնա, 

մամուլի հրապարակումների համաձայն դուք պատրաստվում եք 2022 թ. դեկտեմբերի 31-ին ելույթ ունենալ «Ամանորյա» միջոցառմանը:

Ամանոր բառը գրում եմ չակերտների մեջ, որովհետև այդ միջոցառման իրական նպատակը զուգահեռ` հայ իրականության հետ կապ չունեցող իրականության ստեղծումն է: 

Իրականություն, որտեղ Եռաբլուրը գնալով չի մեծանում, 

Իրականություն, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ չի եղել պատերազմ, 

Իրականություն, որտեղ չեն եղել հարյուրավոր զոհեր և վիրավորներ, 

Իրականություն, որտեղ հայրենիքի համար նահատակվածների մարմինները դեռևս մեր սարերում չեն,

Իրականություն, որտեղ թշնամին մեր ինքնիշխան տարածքում չէ,

Իրականություն, որտեղ հայկական Արցախը և 120,000 հայեր գերության մեջ չեն:

Մինչդեռ բոլոր վերոնշվածները մեր իրականության, իրական Հայաստանի առօրյայի ընդամենը մի մասի նկարագրությունն են: 

Այս իրականութան պայմաններում է, որ անհասկանալի է դառնում ՊԵՏԱԿԱՆ մակարդակով որևէ շքեղ տոնախմբության անցկացումը և դրան Ձեզ նման հանրային մեծ լսարան ունեցող արվեստի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը:

Կանխելով «Իսկ ի՞նչ անենք, միթե երեխաներն իրավունք չունեն ուրախանալու» հարցի հնչեցումը ձեր կողմից, ուզում եմ ասել, որ երեխաներն, անշուշտ, իրավունք ունեն ուրախանալու: Բայց ուրախանալուց առաջ երեխաները նաև ունեն

Կյանքի իրավունք,

Ազատ տեղաշարժի իրավունք,

Կրթության իրավունք,

Արժանապատիվ ապրելու իրավունք,

Շրջափակված չլինելու իրավունք,

Վերջապես հայրենիքի համար նահատակված հոր գերեզման ունենալու իրավունք...

Այս օրերին տասնյակ հազարավոր հայ երեխաներ զրկված են այս իրավունքներից շատերից:

Հարգելի Գարիկ և Սոնա,

այն նույն պահին, երբ Հանրապետության հրապարակից դուք շնորհավորելու եք Ամանորը, հայերի մի մասը լինելու է Եռաբլուրում, մյուս մասը շրջափակված Արցախում:

Այդպիսով, դուք, ըստ էության, գործիք եք դառնալու իշխող ուժի ձեռքերում` աշխարհի համար մեր ողբերգական իրականությունը կոծկելու և աղետի իրական մասշտաբները թաքցնելու գործում:

Եթե մամուլում տարածված տեղեկատվությունը սխալ է և Դուք չեք մասնակցելու այդ միջոցառմանը, հայցում եմ ձեր ներողամտությունը:

Սակայն եթե տարածվող տեղեկատվությունը ճիշտ է, ամենայն հարգանքով խնդրում եմ Ձեզ վերանայել այդ միջոցառմանը մասնակցելու ձեր որոշումը:

Այդ միջոցառման փոխարեն առաջարկում եմ մասնակցել դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանի մոտից դեպի Եռաբլուր ուղևորվող «Լռության երթին», որը կազմակերպել են Արցախի երիտասարդները` կոչ անելով 2023 թ. դիմավորել Հայրենիքի համար նահատակվածների հետ Եռաբլուրում:

Հարգանքով`

Քրիստինե Վարդանյան

Հայ մարդ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan