Գորիսի տներից մեկում՝ թիթեղյա տարայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի
Դեկտեմբերի 27-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Յոլյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին։
Հրշեջ փրկարարները բացել են տան դուռը և նշված հասցեի սենյակներից մեկում՝ թիթեղյա տարայի մեջ, ձախ կողաշրջված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ՝ 66-ամյա Սուրիկ Հ-ն է։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են «Գորիս» ԲԿ-ի դի տեղափոխող ավտոմեքենային։