«Եղեգնաձոր» բժշկական կենտրոնում 25-ամյա ծննդկանի պտուղը մահացել է

Դեկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոցում բուժանձնակազմի հետ վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ բժիշկների հետ վիաճաբանող անձը Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 44-ամյա Վահագն Կ-ն է։
Վերջինը ոստիկաններին հայտնել է, որ իր 25-ամյա կնոջը բերել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է երեխա ունենար, սակայն հիվանդանոցում հայտնել են, որ պտուղը մահացած է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին ոստիկանություն ահազանգողը եղել է «Եղեգնաձոր» բժշական կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչներն էլ պարզել են, որ պտուղը մահացած վիճակում գտնվում է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի ծննդատանը։