Կարո՞ղ եք գուշակել, թե այս տեքստը, որ երկրի մասին է գրվել...

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԵՐԿԻՐ
Ինչպես [երկրի անունը] գրավեցին առանց պատերազմի
Հատուկ գործողությունն իրականացրին բոլորի աչքի առաջ։ Տարբեր ձևաչափերով դրան մասնակցեցին ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Ռուսաստանը։ Այսօր պետական բոլոր ինստիտուտները լրիվ զավթված են։ [Երկրի անունը] դարձել է անկանխատեսելի տարածք առանց իրավունքների, կանոնների և օրենքների։ Դա դիկտատուրա չէ, դեմոկրատիա չէ, հաճախ թվում է՝ պետություն էլ չէ։
Կարող է թվալ, թե այդ երկրի վրա փորձարկումներ են անում։ Ու պետք է միշտ հիշել. այստեղ ամեն ինչը խաղ է, և ամեն ինչ այն չէ, ինչ թվում է։
Երկրի սահմանադրությունը և օրենքներն այլևս նշանակություն չունեն և դարձել են առաձգական. հանրային կարծիքը և սթափ դատողությունը մանիպուլացնելու շնորհիվ այդ օրենքները վրաքաշ են անում ամենաաներևակայելի իրավիճակներին և որոշումներին։
Իրական քաղաքականություն այլևս չկա։ Այն դարձել է [գործչի անունը] ղեկավարության տակ գտնվող թատրոն ... Նա այստեղ բաշխում դերերը և դեկորացիաները տեղադրում։ Այս արհեստական աղջամուղջում անընդհատ խաղարկվում են մե՛կ դրամաներ, մե՛կ կատակերգություններ, իսկ ընդհանուր առմամբ ինչ ասես կարող է կատարվել։
----------------------------------
[ԹԱՐՄԱՑՈՒՄ] Ճիշտ պատասխանը՝ Ani Ani-ի մեկնաբանությունում։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից