Օդանավակայանում կասկածելի երիտասարդը դիմեց փախուստի՝ ընթացքում պայուսակից նետելով ատրճանակը
Դիտել նաև
Սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է
2024-իմ և վարչապետի հարաբերությունները ինստիտուցիոնալ, նաև ընկերական հիմքի վրա են․ շարունակելի․․․
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը երկու ամսով կալանավորվեց. նոր մանրամասներ
Բերման է ենթարկվել խաղաղ անհնազանդության ակցիայի 142 մասնակից
Վաղը պարզ կլինի ազատ կարձակվեն, թե կալանք կիրականացնեն
Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնման սրահում նկատել են կասկածելի երիտասարդի, որը դիմել է փախուստի՝ այդ ընթացքում պայուսակից նետելով ատրճանակ: Ոստիկանությունից հայտնում են, որ պարեկների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա ձերբակալվել և տարվել է օդանավակայանի գծային բաժին: Բաժնում պարզվել է ինքնությունը՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21-ամյա բնակիչ:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 9,5 մմ շեղբի երկարության ծալովի դանակ, 12 փամփուշտ և առանց գործարանային համարի ատրճանակ: Երիտասարդը հանձնվել է օդանավակայանի քննչական բաժնի ծառայողներին:
Կատարվում է նախաքննություն: