Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու հարց չի քննարկվել․ Զախարովա. Տեսանյութ Վիլսոն-2
31
«Մոսկվան հույս ունի, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի կերպով». Զախարովան՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին. Տեսանյութ Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Տեսանյութ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերն առավել բարդացնում են իրավիճակը. Իրանի ԱԳ նախարար Զելենսկին անկեղծացել է. «Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պարտության դեպքում ուկրաինացիները կսկսեն փոխզիջում պահանջել Ռուսաստանի հետ» Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Պատերազմ Արցախում
Եղել են քարտեզների տարընթերցումներ, 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել. ԱԱԾ հաղորդմամբ՝ հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը Արևմուտքն իր չմտածված ու կեղծ քայլերով Երևանի ու Բաքվի միջև հակասություններ է առաջացնում․ Զախարովա. Տեսանյութ «Մոսկվան հույս ունի, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի կերպով». Զախարովան՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին. Տեսանյութ Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու հարց չի քննարկվել․ Զախարովա. Տեսանյութ Ադրբեջանցիները Տեղի ավագանու անդամի արտի մեջ են պոստը դրել․ Mediahub.am Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Արցախում կվերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը․ այսօր անջատում չի իրականացվելու Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն դեռ թանկանում է Լավրովը կայցելի Թուրքիա «ՀՀ քաղաքացիների վճարած հարկն ուղղվում ա Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը». Հովհաննես Իշխանյան Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Փաշինյանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը Ակումբի գանձապահն ու երաժշտական օպերատորը ծեծել են ոստիկանության քրեականի պետին. նա ձեռք է տվել մատուցողուհու հետույքին «Այս քայլը կործանարար է Հայաստանի համար». Ալվինա Աղաբաբյան Ջրամբարների ջրալցվածությունն այս տարի, նախորդ տարվա համեմատ, կլինի 10 տոկոսով պակաս․ Լևոն Ազիզյան Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից բաց կլինի, ամբողջությամբ կկահավորվի մինչեւ ամառ. ՏԿԵՆ խոսնակ Ադրբեջանին է անցել «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» պաստառի հատվածը․ Տեղի բնակիչները կլինեն թիրախում Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Վաղը կեսօրից հետո ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում․ Գագիկ Սուրենյան «Ամենավատը հաստատվեց». Գագիկ Համբարյան Փաշինյանի մաֆիայից երեկ ինձ գրեցին, թե պապի, գործ չունես, մի հարցրա, թե ոնց մահացավ թոռդ. Տեսանյութ Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին ՀՀ փոխոստիկանապետի հորը ծեծի ենթարկած ուսանողը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել․ ՔԿ Պետական բոմժ են մեզ սարքել, անբարոյականություն է տեղահանվածից վարկեր բռնագանձելը. Տեսանյութ Ադրբեջանցիները հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ. աշխատանքը դադարեցվել է Չինական բանակը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի Զինված ուժերի հետ․ Թան Քեֆեյ Նկատեցի՞ք՝ քիչ առաջ կառավարության նիստում ինչ ասաց մեկ դերասանի թատրոնի սույն խաղացողը «Խռիվ մազերով ու լիքը կնճիռներով, ակոսված ճակատագրով ու առանց խմբագրության». Նազենի Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը 23 տարի Ղարաբաղում ապրեցի․ մենք պետության գումարը չենք ուտելու, թող տան, գնանք տուն առնենք. Տեսանյութ

Դաժան սպանություն Վանաձորում. սեփական տանը հայտնաբերվել է 34-ամյա կնոջ՝ պարանոցը կտրված դի

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը:

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ժորա Վերանյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի օպերտիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում գտնվող փակ զրուցարանի ներսում հայտնաբերել են պարանոցը կտրած կնոջ դի։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկին ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում և տարածքը սահմանազատել են Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արթուր Ղուկասյանի, պարեկներ Հրաչյա Հակոբյանի, Արման Հակոբյանի, Հայկ Երիցյանի և Արսեն Չոբանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանը, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը։ 

Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։ Դեպքի փաստով Ս. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար Ա. Գալստյանի կողմից սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 34-ամյա Ցոլինե Մ-ն էր։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են կնոջ մահը, որից հետո օպերատիվորեն ժամանել է նաև դիատար բրիգադը, ովքեր դին տեղափոխեցին դիահերձարան։  

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Առավոտ շուտ ոստիկանական մի քանի մեքենաներ էկան մեր փողոց, կանգնեցին Օնիկի տան մոտ, մեկ էլ էն տեսնենք, որ ոստիկանները մտան տուն ու որոշ ժամանակ անց Օնիկին տարան։ Լսել ենք նաև, որ ոստիկաններն ու քննիչները խոհանոցային դանակ են գտել, որի վրա կա արյուն։ Երևի, տաք հետքերով ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ցոլինեին սպանողին, ու դա նրա ամուսինն է։ Թե ինչն է եղել պատճառը, չգիտենք, դա ոստիկաններն ու քննիչները երևի կպարզեն»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյալը Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Օնիկ Մ-ն է, ով տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ, որպես կասկածյալ, ձերբակալվել է։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan