Ասադի և Փաշինյանի նույնական սխալները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Երբ «Սիրիան» կպայթի Կովկասում (տեսանյութ) Թուրքիան Հայաստանում կարող է կրկնել սիրիական սցենարը. Վարուժան Գեղամյան
11
Թուրքիան արդեն հայտարարել է, թե ինչ չորս խնդիր է հետապնդում Սիրիայում Հաղորդում հանցագործության մասին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության Տնետուն իրազեկման աշխատանքները շարունակվում են Հայաստանում կան քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ. Լիլիթ Թումանյան Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում. «Փաստ» Կարմիր գծերը 13 անգամ թանկացնելու դեմ «Մայր Հայաստանի» հայցի վերաբերյալ 5-րդ ալիքի ռեպորտաժը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է և անթույլատրելի․ «Մայր Հայաստան» Ինչ է սպասվում Հայաստանին Սիրիայի դեպքերից հետո. ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սիրիայի դեպքերի զարգացման 5 սցենար․ ի՞նչ վտանգի տակ է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք. Ռոման Երիցյան Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում Պրոցեսները ռեգիոնում կարող են շատ արագ փոխվել. Ալեն Ղևոնդյան Հետխորհրդային տարածքում Վաշինգտոնը սկսել է տապալվել. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ալիևի քաղաքականությունը խաղաղության հաստատման հետ որևէ իրական աղերս չունի․ Տաթևիկ Հայրապետյան Վրաստանում 2025-ին թոշակները կհասնեն մինչև 200 դոլարի Ասադի և Փաշինյանի նույնական սխալները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն, որ պարզեն, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ Թուրքիան արդեն հայտարարել է, թե ինչ չորս խնդիր է հետապնդում Սիրիայում Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» բողոքի ակցիան (ուղիղ) Ցանկանում ենք, որ պատմական հնարավորությունը հանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի քվեարկության միջանկյալ արդյունքները Երբ «Սիրիան» կպայթի Կովկասում (տեսանյութ) Հաղորդում հանցագործության մասին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության 1991 թվականի այս օրը Արցախում «այո» ասացին անկախության գաղափարին. Տիգրան Աբրահամյան Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո․ հայտարարություն ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է «Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է խաղաղություն առաջարկում պարտվողին». Մամեդով Լարված իրավիճակ՝ Լոռու մարզում․ Մեծավանցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը Տնետուն իրազեկման աշխատանքները շարունակվում են Տարածաշրջանը փոփոխվում է բառացիորեն օրերի ընթացքում. Վարդան Ոսկանյան Հայաստանում էներգետիկ ըմպելիքները երեխաներն օգտագործում են ուտելիքի փոխարեն. Սննդագետի ահազանգը Հայաստանում կան քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ. Լիլիթ Թումանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Թուրքիան Հայաստանում կարող է կրկնել սիրիական սցենարը. Վարուժան Գեղամյան Իսրայելական տանկերը հասել են Դամասկոսի արվարձաններ Մարդու... չիրավունքներ. «Փաստ»

Ասադի և Սիրիայի քրդերի պահվածքը՝ ԱՄՆ-Ռուսաստան-Թուրքիա եռանկյունում օրինակ պետք է ծառայի հայերի համար

Ընդամենը մի քանի տարի առաջ ոչ մեկ չէր հավատում, որ Սիրիան և առավելևս Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը, կարող էին քաղաքական հեռանկար ունենալ: Այսօր Ասադի պահվածքը պարզապես ապշեցնում է իր պրագմատիզմով և հավասարակշռությամբ: Նա այսօր կարողացել է հարաբերություններ հաստատել արաբական մի քանի երկրների հետ՝ Էմիրատների, Քաթարի, Օմանի: Շարունակվում են կուլիսային բանակցությունները Եգիպտոսի հետ: Եվ եթե դրանք հաջողվեն, ապա Ասադի հաջորդ քայլը կլինի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատումը, ինչը կնշանակի նաև արաբական բոյկոտի վերջը իր ռեժիմի նկատմամբ: Զուգահեռաբար, Ասադը իր հատուկ ծառայությունների միջոցով բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ: Վերջինս փորձում է այս հարցում ընդհանուր հայտարարի գալ, քրդերի հաշվին, սակայն Ասադը մերժում է նման մոտեցումը: Ավելին, թուրքական մամուլը պարբերաբար նշում է, թե իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է հանդիպել Ասադի հետ, սակայն վերջինս հետևողականորեն հերքում է նման լուրերը: Պատկերացնում եք, եթե Ասադի տեղը լիներ Փաշինյանը: Նա արդեն, պատկերավոր ասած, Էրդողանի ոտքրի տակ ընկած կլիներ:

Ավելին, երբ Պրահայում Էրդողանին ուղիղ հարցրեցին, թե նա պատրաստվում է հանդիպել Ասադի հետ, պատասխանեց, թե «ժամանակին ամեն ինչ կարող է լինել»: Սակայն նույնիսկ այս դեպքում Ասադը չբոբիկացավ և իրեն սոլիդ և հավասարակշիռ պահեց, քանզի հասկացավ, որ դեռ պահը չի հասունացել այդ հանդիպման լուրից օգուտներ քաղելու համար:

Եվ, ահա, վերջերս Էրդողանը վերջնականապես կոտրվեց, նշելով, թե ինքը պատրաստ է հանդիպել Ասադի հետ, օրինակ ռուսական հարթակներից մեկում: Եվ նույնիսկ այդ պահին Ասադն իրեն սոլիդ է պահեց, ցուցադրելով իր սառնասրտությունը: Իսկ երբ պահը գա, նա իր քայլը կկատարարի՝ հանդիպելով Էրդողանի հետ նույն ռուսական հարթակներից մեկում: Բայց ինչու՞ հիմա բոբիկանա, երբ ընդամենը մի քանի ամիս հետո Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ, և այդ ժամանակ Ասադը ուժի դիրքերից, իսկ Էրդողանը խնդրողի դիրքերից, կփորձի այդ հանդիպմանը մասնակցել: Այդպիսին պետք է լինի լուրջ երկրի ղեկավարը: Իսկ հիմա փորձենք համեմատել Ասադին Փաշինյանի հետ, համեմատության եզր անգամ չկա նրանց մեջ:

Այսպիսով, Ասադը գրպանում ունենալով Ռուսաստանի և Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների խաղաթուղթը, հին հարաբերությունները վերականգնում է նաև արաբական աշխարհրի հետ, որպեսզի Էրդողանի հետ ապագա բանակցություններում ուժեղ խաղաթղթերով կարողանա հանդես գալ, այն էլ իր՝ Էրդողանի համար, դժվարին վիճակում, երբ Թուրքիայում լինելու են ընտրություններ կանխատեսելի ցնցումներով լի:

Իսկ հիմա վերլուծենք Սիրիայի քրդերի քայլերը: Վերջիններս ռազմավարական հարաբերություններ ունեն ամերիկացիների հետ, սակայն միաժամանակ, գործընկերային հարաբերություններ են պահպանում նաև Ռուսաստանի, Իրանի և Ասադի ռեժիմի հետ:

Որ պահին, երբ ամերիկացիները փորձում են հաշտության գալ թուրքերի հետ քրդերի հաշվին, միանգամից վերջիններս սկսում են օգտագործել իրենց ռուսական, իրանական և Ասադի հետ հարաբերությունների խաղաթղթերը: Օրինակ, երբ Թուրքիան հայտարարեց, որ պատրաստվում է ներխուժել Սիրիայի քրդաբնակ տարածքներ, քրդերը ամերիկացիների միջոցով կանխեցին դա, հակառակ դեպքում սպառնալով, որ այդ տարածքները կհանձնեն Ասադի բանակին: Ամերիկացիները հասկացան, որ քրդերի հաշվին պայմանավորվելը թուրքերի հետ կվտանգի իրենց ներկայությունը այդ երկրում:

Մյուս կողմից, նույն քրդերը բանակցելով ռուսների կամ Ասադի հետ, օգտագործում են ամերիկյան իրենց խաղաթուղթը: Արդյունքում, ամերիկացիներն ու ռուսներն իրար հետ թշնամի լինելով միասնաբար մերժում են թուրքական հնարավոր ներխուժումը Սիրիայի քրդաբնակ տարածքներ: Արդյունքում, Միացյալ Նահանգների շտաբների պետերի միացյալ շտաբի պետ Մարկ Միլլիի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի բանակցություններից հետո պարզ է դարնում, որ ամերիկացիները չեն հանձնում սիրիացի քրդերին և դեմ են Սիրիայում Անկարայի ցամաքային գործողությանը։ Իսկ Էրդողանը չի կարողանում Ասադի խաղաքարտը խաղացնել ԱՄՆ-ի հետ։ Այս իրավիճակում Անկարան ստիպված է լինում «ռազմական դադար» հայտարարել և անհույս շարունակել իր քայլերը տարբեր դիվանագիտական​​ հարթակներում:

Քրդերի այս գործելաոճը, նույնպես պիտի օրինակելի լինի մեզ համար, թե ինչպես պիտի հարաբերվել դիվանագիտական հարթակներում աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ:

Պետք է նշել, որ մինչև 2018 թվականը, մեզ դա վատ թե լավ հաջողվում էր: Իհարկե, մենք կարող էինք ունենալ իսկապես շատ ավելի ակտիվ և լուրջ դիվանագիտական աշխատանք, բայց այն ինչ կատարվեց 2018-ից հետո կարող ենք բնութագրել որպես կատարյալ ազգային ողբերգություն: Քանզի, պատկերավոր ասած, կապիկին հանձնել ենք մեքենայի ղեկը և ազգովի մտածում ենք, թե ինչ անենք, որ այդ մեքենան ավարիայի չենթարկվի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan