Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը
4
Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան

Նախաձեռնել պատժամիջոցների քաղաքականություն Ադրբեջանի հանդեպ․ Փարիզի,Լիոնի,Մարսելի քաղաքապետների կոչը

Ֆրանսիայի խոշորագույն երեք քաղաքների՝ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետները «Լիբերասյոն» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ հայցելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու կապակցությամբ։ 

«Հիմնականում հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը դարձել է Բաքվի ռեժիմի կազմակերպած շրջափակման զոհը, որն աստիճանաբար շնչահեղձ է անում վերջինիս։ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը հայցում են, որ Ֆրանսիան և Եվրամիությունը հնարավորինս արագ արձագանքեն՝ ի աջակցություն Արցախի՝ հստակ գործողություններով:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը նոր ուժգնություն ստացավ դեկտեմբերի 12-ին, երբ պաշտոնական Բաքվի կազմակերպմամբ արգելափակվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դրան զուքահեռ,մինչև նախորդ ուրբաթ օրը, Ադրբեջանը փակել էր նաև Լեռնային Ղարաբաղի գազի մատակարարումը՝ վկայելով դրանով իսկ Հարավային Կովկասի պաշարված այս փոքրիկ հանրապետությունը շնչահեղձ անելու իր կամքի մասին:

Սակայն, արևմտյան կառավարությունների համախմբումը, և մասնավորապես Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը դրդեցին Բաքվին վերսկսել գազի մատակարարումը և դրանով իսկ բարեբախտաբար խուսափել իրավիճակի վատթարացումից՝ ցուրտ ձմեռվա այս նախաշեմին:

Իրավիճակն, այնուամենայնիվ, մնում է անընդունելի և Ֆրանսիան չի կարող հանդուրժել Լեռնային Ղարանաղի Հանրապետությունում (որի տարածքների մի մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից) բնակվող հարյուր քսան հազար հայերին սպառնացող անդադար վտագը: Ֆրանսիան չի կարող նրանց թողնել բռնապետ Իլհամ Ալիևի քմահաճույքին, ով երկու տասնամյակ ի վեր խրախուսում է հայատյած քաղաքականությունը:

Ֆրանսիայի Սենատը ապա Ազգային ժողովը վերջերս ֆրանսիական կառավարությանը կոչ արեցին կառուցվածքային միջոցներ ձեռք առնել:

Այս համատեքստում, մենք կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին պաշտոնապես հանդիպել Արցախի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներին: Դրան զուգահեռ,կոչ ենք անում անվերապահ դատապարտել Բաքվի վարչակարգին, որն իր ԱԳ Նախարարի շուրթերով հայտարարել է, որ Ադրբեջանն այլևս ոչինչ չի բանակցելու ԼՂ հարցով, ի խախտումն իր իսկ, մասնավորապես 2020 թ. նոյմեբեր 9-ի շրջանակում, ստանձնած միջազգային պարտավորությունների:

Մենք հայցում ենք նաև նախաձեռնել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների եվրոպական քաղաքականություն, ինչպիսին որդեգրվել է Ռուսաստանի դեմ՝ սկսելով օրինակ, սառեցնել ադրբեջանցի ղեկավարների և օլիգարխների՝ մեր երկրում պահվող ակտիվները:

Եվ քանի որ այս վարչակարգն այլևս չի կամենում բանակցել, մենք հայցում ենք, որ Ֆրանսիան որդեգրի թափանցիկ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մասնավորապես ապակենտրոնացված համագործակցության եզրույթում, որպեսզի մեր մարզերը, դեպարտամենտները և քաղաքները, Փարիզի, Լիոնի, Մարսելի կամ և այլ տեղական ինքնակառավարման մարմինների օրինակով, կարողանան համախմբել մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ՝ օգնության ձեռք մեկնելով Արցախին իրար հաջորդող հակամարտությունների հետևանքով քանդված բազմաթիվ ենթակառուցվածքների վերականգնման համար:

Մենք հայցում ենք նաև, որ Ֆրանսիան մասնակցի Ստեփանակերտի օդակայանի վերագործարկմանը. օդային այս կամուրջը թույլ կտա նվազեցնել շրջափակման հետևանքները և թեթևացնել հազարավոր խաղաղ բնակչության կյանքը, որոնց միակ մեղքը կայանում է սեփական հողում ապրելու կամքի մեջ:

Հաստատակամ համոզված լինելով, որ Ֆրանսիայի դիվանագիտությունը պետք է մեծ դերակատարում ունենա՝ կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին և ԱԳ Նախարարին շարունակել գործադրել ջանքեր, դրանք համադրելով մեր գործընկերների հետ, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու և, միջազգային իրավունքին համահունչ, ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն ապահովելու համար:

Վերջապես, մենք հայցում ենք, որ մեր երկիրը և Եվրամիությունը մեծ հեռատեսություն ցուցաբերեն՝ Ադրբեջանի հետ համագործակցության և առևտրական համաձայնագրեր կնքելիս: Ուրսուլա Վան դեր Լեյենի՝ Բաքվից գազամատակարարում ստանալու նախաձեռնությունը, ավելի շուտ Բաքվի միջոցով Ռուսաստանից գազամատակարարում ստանալը (հղում՝ Տիգրան Եգավյանի հոդվածին՝ Orient XXI-նոյեմբեր 2022թ համարում) մեզ ավելի քան անհանգստացնում է:

Անհանգստացնում է, որ այնպես չստացվի, որ Արցախի Հանրապետության դեմ տարվող հակամարտության ֆինանսավորումը չդատապարտվի և կոշտ հակադրության չարժանանա մեր ղեկավարների կողմից, որ չստացվի այնպես, որ զինված հակամարտությունների խաղաղ զոհերը, այս պարագայում հայերը, այլուր ուկրանիացիները կամ եմենցիները զոհաբերվեն ռեալպոլիտիկի զոհասեղանին»,- նշված է հրապարակման մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan